25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անժելա Սարգսյանը լրագրողների հետ անկեղծացավ

Օրերս Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում   Անժելա Սարգսյանի հայտնությունն  ու նրան ջերմ ծափահարած գյումրեցիների պատրաստակամությունը չարդարացրեց շատերի ակնկալիքները: “Անժելային շատ լավ ընդունեցին, անգամ ներկայացման կեսից ոչ մեկը չլքեց դահլիճը, ինչպես հաճախ պատահում է, ու շատերն էին շտապում նկարվել դերասանուհու հետ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Ավագյանը:

Հանդիսատեսներից մեկի մոտ այն տպավորությունն էր, որ “Անժելա անվան հետ կապված՝ ոչ մի սկանդալ էլ չէր եղել, դահլիճում կեսից ավելին, կարծես, Անժելային չէին էլ ճանաչում”:  Նշենք, որ ապրիլի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնում Երեւանի դրամատիկական թատրոնը ներկայացնի “Ախ, Աննա, Աննա” պիեսը, որտեղ դերերից մեկում զբաղված է Անժելան: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գյումրիում խաղալը իր որոշումը չէր:

“ Թատրոնն էր հրավեր ստացել ու համաձայնվել: Ես էլ միայն ողջունում եմ այդ որոշումը: Շատ հետաքրքիր է նոր մարդկանց համար խաղալ, նոր միջավայրում լինել:  Ես օրինակ, առաջին անգամ եմ Գյումրիում, շատ ամոթալի փաստ եմ շեշտում, բայց այդպես է ու շատ լավ է, որ նմանատիպ հյուրախաղերով եմ այստեղ: Լսել եմ, որ Գյումրին թատերական քաղաք է, կինոյի քաղաք է, արվեստի ակունքներն այստեղ շատ խորն է ու մեծ ակնկալիքներ ունեմ դրանից: Ինձ բավականին դուր է եկել թատրոնը, անձնակազմը, բեմը: Հուսամ, որ ամեն ինչ լավ է լինելու”,-մինչ ներկայացումը անկեղծացավ դերասանուհին, ով չցանկացավ անձնական բնույթի ոչ մի հարցի պատասխանել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ