01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՀՊՏՀ–ում ստորագրվեց համագործակցության հուշագիր եւ բացվեց համակարգչային լսարան

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ‘Փյունիկ’ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն  Սարգսյանին: Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի եւ նախարարության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաեւ ՀՊՏՀ մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ‘Փյունիկ’-ի նվիրատվությամբ հիմնանորոգված եւ համակարգիչներով կահավորված լսարանի  հանդիսավոր բացումը։

‘Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները եւ նոր հեռանկարներ է ստեղծում’,- հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՀ ԿԳ նախարարը եւ անդրադարձ կատարեց կրթության ոլորտում ‘Փյունիկ’ բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որում դրսեւորվում է կազմակերպության բարձր հանրային գիտակցությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

‘Փյունիկ’ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը նշեց, որ իրենց հիմնադրամն աշխատանքներ է կատարում բազմաթիվ ոլորտներում՝ շեշտադրելով, սակայն, կրթության ոլորտը։ Ընդգծելով, որ իրենց հիմնադրամը այդպես էլ կոչվում է` ‘Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ’, Լեւոն Սարգսյանը նշեց, որ առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել։

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը եղան մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, որտեղ Լեւոն Սարգսյանն ու ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կատարեցին ‘Փյունիկ’ հիմնադրամի միջոցներով վերանորոգված եւ համակարգչային տեխնիկայով համալրված լսարանի բացումը։

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծեց նման հարմարավետ ու տեխնիկապես հագեցած լսարանների կարեւորությունը՝ շեշտելով, որ ‘Փյունիկ’ հիմնադրամի նվիրատվության շնորհիվ բուհում ուսումնառությունը կդառնա ավելի արդյունավետ եւ  կրթության ժամանակակից զարգացումներին ու պահանջին ավելի համահունչ։

Henaran.am-ին հաղորդում են ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ