12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ամերիկացի սենատորը վերահաստատեց իր կարծիքը` Թուրքիան պետք է վերադարձնի բռնագրավված քրիստոնեական գույքը

Ամերիկացի սենատոր Սքոտ Բրաունը վերահաստատեց իր հանձնառությունը ամերիկահայերին հուզող խնդիրների նկատմամբ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

Նախորդ ամսին սենատոր Սքոտ Բրաունը սենատորներ Դայան Ֆայնշտայնի եւ Մարկ Քըրքի հետ միասին ներկայացրեց 392-րդ բանաձեւը, որը վերաբերում էր Թուրքիայում կրոնական գույքի եւ փոքրամասնությունների պաշտպանությանը: Այս համատեղ երկկուսակցական օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում:

“Եկեղեցիների վերադարձման մասին բանաձեւը հստակեցնում է այն, որ Թուրքիան պետք է վերջ տա կրոնական խտրականությանը եւ վերադարձնի բռնագրավված եկեղեցական գույքը իրենց իրական տերերին: Ես կաշխատեմ այս բանաձեւի արագ անցկացման ուղղությամբ Սենատում,”-հայտարարել է Սքոտ  Բարունը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ