14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ատոմակայանի նոր էներգաբլոկը լինելու է շատ հզոր ու ժամանակակից. ՀՀ նախագահ

Արմավիրի մարզի  բնակչության հետ ՀՀԿ նախընտրական հանդիպումների շրջանակում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Հայաթաղ համայնքն էր, այնուհետ`Մեծամորը: Այստեղ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության ծրագրում: Նախագահը նշեց որ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Նախագահը հույս հայտնեց, որ արդեն 2014 թվականին աշխատանքները կսկսվեն արդեն գետնի վրա: Նախագահի խոսքով` ատոմակայանի  նոր էներգաբլոկը լինելու է շատ հզոր ու ժամանակակից:

“Միջին սերնդի քաղաքացիները շատ լավ  կհասկանան, թե ինչ է նշանբակում հազար մեգավատ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը, թե որքան շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն, թե որքան մարդ կարող է զբաղված լինել եւ ինչ ազդեցություն կթողնի Մեծամոր քաղաքի վրա”,-նկատեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ ծրագիրն ուղեկցվելու է նաեւ սոցիալական ծրագրերով: Նախագահը հորդորեց քաղաքացիներին լինել ավելի ակտիվ եւ պահանջել ավելին քան հիմա են պահանջում: “Ես այս բառերն արտասանում եմ եւ մտածում, թե ինչ պետք է ասեն այն մարդիկ` ատոմակայանի աշխատողները, որոնք ամեն տարի մեզանից աշխատավարձի էական ավելացում են պահանջում, բայց մենք չենք կարողանում էական ավելացում ապահովել , թեեւ ավելացնում ենք ինչ-որ չափով: Այդպես է, դուք պետք է պահանջեք, մենք պետք է մտածենք, թե ինչպես լուծենք, որոնք են մեր հնարավորությունները ու գանք համաձայնության”,-մեծամորցիներին դիմեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը շեշտեց ատոմակայանի աշխատողների աշխատանքի կարեւորությունն ու նշեց, որ պատահական չէ կառավարության որոշումը, որով ատոմակայանի աշխատողները պետք է հավասարեցվեն պետական ծառայողների հետ, ոչ թե աշխատավարձով, որովհետեւ ատոմակայանի աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է, այլ երաշխավորված սոցիալական ապահովությամբ: Սերժ Սարգսյանի այցելության հաջորդ կանգառը Սարդարապատն է:

Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ  եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հետեւել է մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներին:

Մյասնիկյան համայնքի 3,2 կիլոմետրանոց ջրատարն ամբողջությամբ վերակառուցվում է: Ծրագրի այս հատվածի վրա կծախսվի 200 մլն դրամ: Ջրատարի վերանորոգման արդյունքում 600-ից ավել հա հող ոռոգելի կդառնա:

Այս փուլում ընթացքի մեջ են Մյասնիկյան ջրատար առաջին կիլոմետրի վրա իրականացվող վերանորոգման աշխատանքները, որտեղ ջրակորուստներն ավելի շատ են: Ջրատարի այս հատվածի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը, իսկ ամբողջությամբ` մինչեւ տարեվերջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ