03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բերլուսկոնիի օրգիաները կրկին ուշադրության կենտրոնում են

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մարմնավաճառների գործի շուրջ ծագած սկանդալը կարող է նոր ընթացք ստանալ: Նախօրեին Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլլան, ով համարվում է տվյալ դատական գործի հիմնական վկան, հաղորդում  է “BBC”-ն:

Լավիտոլլան մի քանի ամիս թաքնվում էր Արգենտինայում: Հայրենիք վերադառնալուն  պես նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է “ֆինանսական միջնորդ” լինելու մեջ` Բերլուսկոնիի եւ այն ամուսնական զույգի միջեւ, որը հանդիսանում է Բերլուսկոնիի վիլլա թեթեւաբարո աղջիկներ ուղարկող ընկերության սեփականտերը: Լավիտոլլան հերքում է այդ մեղադրանքը:

Գործի նախնական փուլում հետաքննությունն ստուգում էր մի տարբերակ, ըստ որի ամուսնական զույգը շանտաժի է ենթարկել Բերլուսակոնիին`  նրանից պահանջելով ավելի քան կես միլիոն` փոխարենը խոստանալով լռել նրա սեքսուալ զվարճանքների մասին: Սակայն հետո դատախազությունը կենտրոնացավ այն հարցի վրա, թե արդյոք վարչապետը տեղյակ էր, որ ընկերության “տրամադրած” աղջիկները պրոֆեսիոնալ մարմնավաճառներ են:

Հետաքննության տվյալներով` հենց Լավիտոլլան պետք է առձեռն գումար փոխանցեր ամուսնական զույգին, որպեսզի նրանք  վկայություն տային այն մասին, որ Բերլուսկոնին, իբր թե, չգիտեր, որ իր վիլլա են ուղարկում մարմնավաճառների: Բացի այդ, իրավապահ մարմինները կարծում են, որ վարչապետը նաեւ խոստացել է աջակցել Ջանպաոլո Տարանտինիի եւ նրա կնոջ բիզնեսին, եթե նրանք “անհրաժեշտ” վկայություն տան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ