24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պինգվինը խափանում էր ընտրությունները

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու հանրապետական Նյուտ Գենգրիչը որոշել է Միսուրի նահանգում ծանոթանալ տեղի կենդանաբանական այգու տեղանքին եւ իր համար անհատական էքսկուրսիա է կազմակերպել, տեղեկացնում է “Политика” կայքը:

Նա դիտել է վայրի կատուների վանդակները, հետեւել կոկորդիլոսների կյանքին, նույնիսկ ագրեսիվ կենդանիները “բարյացակամ” են գտնվել հայտնի այցելուի նկատմամբ:

Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ Գենգրիչը մոտեցել է մագելանյան պինգվիններին: Նրանցից մեկը շատ է “ոգեւորվել”, մոտեցել է քաղաքական գործչին եւ հարվածել նրա ձեռքին: Կենդանաբանական այգու մամլո քարտուղարը հայտնել է, որ Գենգրիչը, բարեբախտաբար, չի տուժել, պարզապես քերծվածք է ստացել:

Հարկ է նշել, որ Գենգրիչը այցելում է երկրի բոլոր կենդանաբանական այգիները եւ նույնիսկ հանդիսանում է “Ամերիկայի լավագույն կենդանաբանական այգիները” ուղեցույցի հեղինակը:

Նախագահական ընտրությունների մրցապայքարում Գենգրիչի մրցակիցներն են մնում Մասաչուսթեսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ