25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիան տոնում է Անկախության օրը

Այսօր սիրիացիները նշում են Անկախության օրը` անգլո-ֆրանսիական զորքերի էվակուացիայի 66-ամյակը, տեղեկացնում է “Взгляд”-ը:

Այս տարի սիրիացիներն իրենց ազգային տոնը նշում են “խաղաղ դադարի” պայմաններում: Ապրիլի 12-ից ուժի մեջ է սիրիական բանակի եւ զինված ընդդիմության միջեւ կնքված հրադադարը, որին հաջողվեց հասնել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի միջնորդության շնորհիվ:

Հրադադարի իրականացմանը հետեւելու համար Սիրիա են ժամանել ՄԱԿ-ի խաղաղարար դիտորդները: “Ճանապարհային քարտեզի” համաձայն կարգավորման հաջորդ փուլը կլինի ազգային երկխոսության անցկացումը:

Նախագահ Բաշար ալ-Ասադը, ով հենվում է բնակչության մեծ մասի աջակցության վրա, ինչի մասին վկայեց մարտին անցկացված` սահմանադրության փոփոխության քվեարկությունը, ցուցադրում է իր պատրաստակամությունը նման քայլի համար:

Ինչպես գրում է “Տիշրին” թերթը, “չնայած Սիրիայում տիրող իրավիճակի մասին ստերի հոսքին, կառավարությունը ոչինչ չունի թաքցնելու”: Թերթը նշում է, որ հենց այդ պատճառով է, որ “Դամասկոսում համաձայնել են միջազգային  դիտորդների մուտքը թույլ տալ, իսկ վերջիններս շատ մոտ ապագայում կհասկանան` ով է իրականում կանգնած բռնությունների ալիքի ետեւում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ