18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Պուտինի երդման արարողությունը կկայանա նեղ շրջանակում

ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին, արտասահմանյան երկրների ղեկավարները հրավիրված չեն արարողությանը, տեղեկացնում է “ВСМ” կայքը:

Օտար երկրների ղեկավարները երդման արարողություններին չեն հրավիրվում 2000-ից, երբ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ դարձավ նախագահ: Հրավիրվում են միայն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Այս տարի երդման արարողությանը հրավիրված է շուրջ հազար հյուր: Վլադիմիր Պուտինի մամլո  ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա կլինեն նրա անձնական ընկերները` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին եւ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ներկա կլինի արարողությանը, եթե պաշտոնական հրավեր ստանա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ