Անին կարող է աշխարհին ներկայացնել հայ ճարտարապետության գոհարները. հուշարձանագետ

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել ‘’Անի’’ պատկերազարդ եռալեզու(հայերեն, ռուսերեն, անգլերեն) ալբոմ-գիրքը: 900 տպաքանակով լույս տեսած գիրքն ունի մեկ ներդիր` Անիի հատակագծով` մշակված ճարտարապետ Աշոտ Հակոբյանի կողմից: Բաժիններն առանձնացված են ըստ հուշարձանների տեսակների` պաշտպանական համակարգի, արքունի, բնակելի, արտադրական, պաշտամունքային, կոթողային եւ ստորգետնյա` վիմափոր շինություններ: ‘’Սփյուռքի նախարարության պատվերով է լույս ընծայվել այս […]