25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռեժիմի երեք հենասյուներն են պատասխանատու. Ալիկ Արզումանյան

“Ռեժիմի երեք հենասյուները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պատասխանատու են այս ապօրինությունների համար, պատասխանատու են մարտի 1-ի համար, մարտի 1-ի սպանդը կոծկելու համար, դրանից հետո տնտեսությունն այս վիճակին հասցնելու եւ այս մոնոպոլիաների համար”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը` անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե վերջին շրջանում իրեն արմատական ընդդիմություն համարող Հայ ազգային կոնգրեսը խոսելով իշխանափոխության մասին, այն մասնավորեցնում է միայն ՀՀԿ-ի դեմ պայքարով` անտեսելով կոալիցիոն մյուս երկու ուժերին: 

”Եթե մենք ուզում ենք Հայաստանում ինչ-որ բան փոխել, մենք պետք է ձերբազատվենք այս երեք կոալիցիոն ուժերից, պետք է գան նոր ուժեր եւ նոր ծրագրեր բերեն”,-շարունակել է մեր զրուցակիցը եւ հավելե,լ որ յուրաքանչյուր ուժ պատասխան է տալիս իր գործողությունների համար :

Ալիկ Արզումանյանը տեսակետ  է հայտնել, որ այսօր ընդդիմադիր դաշտում, ժողովրդի ասած, “վերմակն իր կողմը քաշելու” գործընթաց է տեղի ունենում. “Յուրաքանչյուրը փորձում է ասել, որ հենց ինքն է ընդդիմադիր` մյուսների վրա ցեխ  շպրտելով: Սա, ցավոք, ոճ է, որ կա Հայաստանում: Այդ ոճը մեզ հարիր չէ, մենք գտնում ենք, որ  օպոզիցիոն դաշտում մենք որեւէ մրցակից չունենք եւ մեր հիմնական թիրախը գործող իշխանությունն է”:

 Մեր հարցին, թե  ինչո՞վ կարելի բացատրել, որ այդ ցեխը հիմնականում ուղղվում է “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ’’-ի կողմը  նախկին արտգործնախարարն արձագանքել է.”Թե ում կողմից է գալիս, ես դրան չանդրադառնամ, բայց դա խոսում է այն մասին, որ  հենց “Ժառանգության” – “Ազատ դեմոկրատներ’’ դաշինքն է ընկալվում որպես հիմնական ընդդիմադիր ուժ, այսպես ասած, երրորդ ուժ, որն  առաջնորդվում է իր գաղափարներով եւ հետ չի կանգնել իր սկզբունքներից ”:

 Henaran.am-ի հետ զրույցում Ալիկ Արզումանյանն  մեկնաբանեց նաեւ վերջերս որոշ լրատվամիջոցներով շրջանառվող այն տեսակետին, թե “Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատները’’ սպասարկում են “Հանրապետականի” շահերը:  “Սա ցեխ շպրտելու գործընթացի մի մասն է, եթե ուզում ես դիմացինիդ մասին վատ բան ասել, տարածում ես ինչ-որ բաներ: Փառք Աստծո, այսօր լրատվամիջոցներ ունեն բոլորը, բացի “Ժառանգությունից” ու “Ազատ դեմոկրատներ’’-ից եւ  իրենց լրատվամիջոցներով տարածում են ցանկացած  աբսուրդ, ընդ որում, սկուսում են դա, ասելով` ըստ խիստ հավաստի տեղեկությունների”,-ասաց Ալիկ Արզումանյանն ու հավելեց, թե Հայաստանի ամենակողտոտ սուտն սկսում է այս արտահայտությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ