25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում կոալիցիայի մասին դեռ չեն մտածում

ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով  Henaran.am-ի այն հարցին` հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն ընդլայնի իր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, ասաց.’’Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության դաշտը կընդլայնվի, խոսքը ներկայումս գնում է ընտրությունների վերահսկման մասին:Մեր թիրախը ԲՀԿ-ն չէ, այլ` Հանրապետականը’’:

Այն հարցին, եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան, հնարավո՞ր է կոալիցիա կազմի ԲՀԿ-ի հետ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.’’ՀԱԿ-ը հաստատ է անցնելու խորհրդարան, ու անցնելու է մեծ ուժով, ինչ վերաբերում է կոալիցիային` կապրենք, կտեսնենք, որեւէ կոնկրետ բան առայժմ հայտնի չէ’’:

Նույն հարցին ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը այսպես պատասխանեց. ‘Որեւէ կոալիցիա կազմելու մասին ՀԱԿ-ում այժմ խոսք չի գնում, թե հետո ինչ կլինի, չեմ կարող գուշակություններով զբաղվել’’:

Նա նշեց, որ կա բոլորին հայտնի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ` ընտրախախտումները կանխելու վերաբերյալ: ‘Դեռեւս մի քանի նիստ է եղել, իսկ  գործնական քայլերը դեռ առջեւում են, ես ոչ շատ ոգեւորված եմ, ոչ էլ հիասթափված եմ այդ համագործակցությունից: Եթե ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն պրակտիկ քայլեր կձեռնարկեն, մենք էլ համապատասխանաբար կարձագանքենք, եթե չեն անի, մենք կրկին համապատասխան արձագանք կտանք’’,- ասաց նախկին զինդատախազը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ