03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջրծաղիկի համաճարակ թիվ 42 դպրոցում

Այսօր Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական եւ աշակերտական խորհուրդները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Անցած երկուշաբթի օրվանից սկսած` թիվ 42 ավագ դպրոցում ջրծաղիկով հիվանդների թիվը ավելացել է:Այս անակնկալ հիվանդությունը տարածվել է ողջ դպրոցով մեկ: 2 շաբաթ է` ինչ այս մասին ոչ ոք չի խոսում մամուլում:Դպրոցը հարկավոր է փակել:

4,6,7,8,10,11,12-րդ դասարանների աշակերտները վարակվել ու հիվանդացել են անհայտ ծագման նյութից:Աբողջ դպրոցում վախի մթնոլորտ է տիրում: 6-րդ դասարանի աշակերտները ամբողջովին հիվանդ են եւ չեն հաճախում դպրոց: 5-ական աշակերտներ 10 եւ 11-րդ դասարաններից նույնպես հիվանդ են:Աշակերտները միմյանցից հեռավորություն են պահում եւ անգամ չեն էլ խոսում: Շատ վատ վիճակ է նաեւ բացակայություններն են շատացել: Անօգնական վիճակում են դպրոցի ուսուցիչները որոնք նույնպես վախենում են վարակվելուց: Կազմալուծվել է դպրոցի բնականոն աշխատանքը: Ղեկավարությունը չգիտի, թե ինչ է պետք անել: Մենք պահանջում ենք, որ փակեն դպրոցը եւ կարանտին հայտարարեն: Այս հիվանդույթունը վերածվում է համաճարակի:Դիմում ենք նաեւ համապատասխան կառույցներին օգնության ակնկալիքով’:

Հարգանքներով՝
թիվ 42 ավագ դպրոցի ծնողական խորհուրդ
թիվ 42 ավագ դպրոցի ուսուցչական խորհուրդ
թիվ 42 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ