25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Իշխանություններին ձեռնտու չէ դիմել ընտրակեղծիքների’. Գագիկ Ջհանգիրյան

‘’Իշխանությունները կաշկանդված լինելով միջազգային կառույցներին տրված խոստումներով, նաեւ դաս քաղելով 2008թ նախագահական ընտրություններից`  որոշել են, որ հիմնական կեղծիքները, հիմնական ձայների հավաքագրումը կատարելու են տեղամասերից դուրս’’,- այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը` խոսելով ընտրական հնարավոր ընտրակեղծիքների մասին:

Նրա կարծիքով` խոշոր չափի խախտումներ տեղամասերում չեն  լինելու, իսկ ներսում մթնոլորտը հանգիստ է լինելու:

‘’Մենք արդեն ասել ենք, որ ընտրացուցակներում առկա են 700 հազար քաղաքացիների անուններ, որոնք բացակայում են Հայաստանից, եւ խախտումները  կիրականացվեն այդ  700 հազար բացակայողների հաշվին, բացի այդ կիրառվելու է ընտրակաշառքը’’,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը` հավելելով, որ “ընտրակաշառքը 5 հազար դրամից վաղուց հասել է 15-20 հազարի շեմը”:

Նա նշեց, որ դեռեւս քաղաքական ուժերից ոչ ոք չի բաժանել ընտրակաշառք, սակայն գնում է ցուցակագրման պրոցես:

‘’Կարծում եմ` իշխանություններին էլ ձեռնտու չի իրականացնել ընտրակեղծիքների այնպիսի մասշտաբ, որը ընդդիմությանը նորից փողոց կհանի, որովհետեւ աշնանը սկսվում են  նախագահական ընտրությունները’’,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ