15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խառնված մասնագիտություններ սահմանագլխին. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր խմբագրականում անդրադառնում է ՏԱվուշի սահմանային գյուղերում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին. “Հայ եւ ադրբեջանցի մտավորականների, տվյալ դեպքում` լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումն անցավ Տավուշում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողության ֆոնի վրա: Ռազմական մեծ փորձագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ սա այն դեպքը չէ, երբ հակամարտող կողմերի շփման գծում գտնվող զինվորի կամ […]

Գեղամյանը չի համոզել նախագահին. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, քաղաքաշինության նախարարի պաշտոնի նկատմամբ հավակնություններ է դրսևորում “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Կարապետյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր քաղաքաշինության նախարարի տեղակալ: Ըստ թերթի, ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը փորձել է Կարապետյանի համար բարեխոսել նախագահի մոտ, բայց կարծես թե անարդյունք:

Դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի  Հանրապետական  աղբյուրները հայտնում են, որ գալիք շաբաթ նոր կառավարությունն ամբողջությամբ կձևավորվի, և չի բացառվում, որ հենց այդ ժամանակ էլ նոր կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: “Իհարկե, իր ծրագիրն ԱԺ ուղարկելու համար, ըստ Սահմանադրության, կառավարությունը մինչև հուլիսի սկիզբը ժամանակ ունի, բայց ամեն ինչ կարվի ավելի արագ: Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ առնվազն […]

Զոհված զինվորը 5 օր հետո զորացրվելու էր. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի,  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման եւ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Խաժակի Բալաբեկյան զորացրվելուն մնացել էր ընդամենը 5 օր: Նա  զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից: Զոհրաբը դեպքից երկու օր առաջ զանգահարել էր տուն` բարձր տրամադրությամբ, եւ […]

Նոր բացահայտումներ Հայաստանի քաղաքական էլիտայից. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի Վաշինգտոնում գտնվող թղթակիցը, որն ակտիվ շփումներ ունի ԱՄՆ պաշտոնյաների, հասարակական գործիչների եւ պաշտոնյաների հետ, կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ Wikileaks-ը Հայաստանի  քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի: “Դրանք վերաբերելու են Հայաստանի առանձին պաշտոյաների, օլիգարխների եւ ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին եւ զրույցներին: Նախագահական ընտրություններից […]

Սյունիքի մարզպետը գնորդ է փնտրում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը: Այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի […]

Հայաստան-Ղազախստան` 3:0

Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը Երեւանում ավարտվեց 3:0 հաշվով: Երկու անգամ Ղազախստանի դարպասը գրավեց Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ Յուրա Մովսիսյանը: Մինչ խաղը սկսելը` ֆուտբոլիստներն ու մարզադաշտում գտնվողները մեկ րոպե լռել են: Նրանք հարգեցին հունիսի 4-ին  Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված  3 զինծառայողների, ինչպես նաեւ մայիսի 30-ին Ղազախստանի եւ […]

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Մինչ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Կարեն Արայանի, դերասանուհու ինտիմ-լուսանկարները նորից հայտնվել են համացանցում: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու  եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ: “Հիմա Կարենը անազատության մեջ է, ով […]

ԱՄՆ դեսպանը մաքրեց Մանկական երկաթուղին

ԱՄՆՇրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: “Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք […]

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը

Հունիսի 5-ին Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովին քննարկվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի