08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետի փոփոխություն կարող ենք ակնկալել նախագահական ընտրություններից հետո

‘Այս պահին դա արվեց, քանի որ նախագահը այլևս չի կարող լռել ,  հասարակությունը շատ ավելի քաղաքացիական է և արձագանքում է  ամեն ինչին: Սոցցանցերը նպաստում են, որ այլևս սենյակի պատերի ներսում գաղտնիքներ չպահվեն’,- Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի արած դիտողությունները վարչապետին ու կառավարությանն` ասաց “Ժառանգության’ ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Ըստ վերջինիս` նախագահը տեսնում է, թե ինչպիսի զգացմունքներ ու տրամադրվածություն ունի հասարակությունը կառավարության նկատմամբ և այլևս չէր կարող լուռ մնալ ու չարձագանքել:

‘ժառանգական’ նախկին պատգամավորը չբացառեց, որ այս քննադատութան հետքերով կարող ենք վարչապետի փոփոխություն ակնկալել նախագահական ընտրություններից հետո:

‘Բայց երբ մտածում եմ` ում թեկնածություններն են շրջանառվում ընտրություններից հետո` որպես վարչապետ, միանգամից միտքս այս ասացվածքն է գալիս` մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը”,-եզրափակեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ