22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դրամի արժեզրկումն ընտրությունների հետեւանքն է. ԿԲ նախկին նախագահ

Թեեւ աշխարհում ապրանքների գների եւ դոլար-եվրո փոխարժեքի տատանումներ կան, բայց հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: “Այո, արտաքին աշխարհը մեզ վրա ազդեցություն է թողնում, բայց ավելի ծանր ազդեցություն է թողնում այն միջոցառումը, որը մեզանում անվանում ենք ընտրություններ”,-ասել է Բագրատ Ասատրյանն ու հավելել.”Մի […]

Զգուշացում վարորդներին. 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայի մի հատված

ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչեւ Գայի պողոտա ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք  շրջանցել հիշյալ հատվածը եւ Նոր Նորք  բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով:        

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի անիմացիոն տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես են ամերիկացիները` առաջին անգամ Լուսնի վրա հայտնվելով, անակնկալի գալիս` տեսնելով, որ այնտեղ արդեն հաստատվել են հայերը, ովքեր ուրախությամբ ողջունում են ամերիկացիներին: http://youtu.be/BnD2v9l9rkE

Ազգային ժողովի կին-ակադեմիկոսը

ԱԺ պաշտոնական կայքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կենսագրական տվյալներում հետաքրքիր փաստեր կան: Նա 30 տարեկանում հեռակա ավարտել  Է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ  ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Տիկին Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ուշագրավ է , որ նա նաեւ  ակադեմիկոս է: “2010թ. Հեղինե Բիշարյանն ընտրվել է Բնության եւ հասարակության մասին միջազգային […]

Ճապոնիան շնորհակալ է Հայաստանին` 2011-ի աղետից անմիջապես հետո ցուցաբերած աջակցության համար

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ […]

Շատրվանները վերակենդանանում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի: 1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել […]

“Ժառանգության” ու “Ազատ դեմոկրատների” հարաբերությունները բարիդրացիական են

                “Լավ բարիդրացիական համագործակցային հարաբերությունների մեջ ենք,  որեւէ խնդիր չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց “Ազատ դեմոկրատների” հետ հարաբերությունների մասին հարցին: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով “Ժառանգության” ներսում առկա դժգոհությանը, որը մեծապես պայմանավորված է “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” համագործակցությամբ,  Արմեն Մարտիրոսյանն ասաց.“Ժառանգությունը” շատ լավ ավանդույնթներ ունի, որից […]

Քլինթոնը Բաքվում կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության հարցերն այսօր` հունիսի 6-ին Բաքվում կքննարկի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Քլինթոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը, այդ թվում` էներգետիկ ոլորտում` ներառյալ կասպիական էներգոռեսուրսների արտահանումը համաշխարհային […]

ԱՄՆ կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Թեեւ ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր եւ օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը եւս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է: Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951-ին ԱՄՆ կառավարության […]

Ադրբեջանին հարկավոր է լարվածություն առաջնագծում. ռազմական փորձագետ

“Տարիներ շարունակ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացներում  պատերազմը չվերսկսելը ներկայացրել է իբրեւ փոխջիզում թե հայկական կողմին, թե միջնորդ երկրներին: Իրենք շատ լավ հասկանում են, որ գոնե տվյալ ժամանակահատվածում, նաեւ, իհարկե, տեսանելի հեռանկարում տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետություններին մեծ պատերազմը ձեռտու չէ”,- “Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Դավիթ Ջամալյանը` անդրադառնալով`վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի