11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելոռուսական ընկերությունը”  համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելառուսական ընկերության նախագահ Ն.Իվանովան, ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական համագործակցության եւ բարեկամության խմբի անդամ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գ.Յուրգիլեւիչը:

Միջոցառմանը ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետեւ հանդես են եկել Բելառուսական պետական ֆիլհարմոնիայի երգչուհի Ս.Ստարադետկոն եւ բելառուսահայ բանաստեղծ եւ թարգմանիչ Գ.Չարկազյանը, որն ընթերցել է Հայաստանին վերաբերող բելառուսական նշանավոր գրողների հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ: Միջոցառումը ավարտվել է “Էրեբունի” հայկական պարային համույթի ելույթով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ