23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավորի աշխատանքը ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել. Արփինե Հովհաննիսյան

Պատգամավորի աշխատանքը, ինչպես եւ ցանկացած աշխատանք, եւս ունի իր առանձնահատկությունը: Նախեւառաջ, դա ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել”,-հայտարարեց ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը այսօր` սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսին:

Երիտասարդ պատգամավորի կարծիքով` երիտասարդների  առջեւ դրված չէ ԱԺ-ում կարծրացած “խաղի կանոններին” հարմարվելու խնդիր, կարեւորը` պրոֆեսիոնալիզմն է:

Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երիտասարդ պատգամավորների ներկայությունն ԱԺ-ում դրական տեղաշարժ կբերի` հավելելով սակայն, որ դա ժամանակի խնդիր է: Նրա խոսքով` պետք է աշխատել եւ սպասել, ժամանակից է կախված` “կլինեն իրենք խաղի կանոները թելադրող, թե` ոչ”:

Ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը նշեց, որ Ազգային ժողովում ստեղծված մթնոլորտը բարենպաստ է ակտիվ գործունեության համար: “Անկախ քաղաքական դիրքորոշումից` այդ մթնոլորտը կառուցողական է, իսկ շատ հարցերի շուրջ էլ ականատես ենք լինում բանավեճերի: Խորհրդարանում պատերազմներ չեն լինում, պարզապես ճշմարտությունն է ծնվում վեճի ժամանակ եւ դա էլ հանգեցնում է ճիշտ որոշում կայացնելուն”,-նշեց Նաիրա Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ