09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կովալը կաֆե չունի՞

Henaran.am-ի տեղեկություններով, մոտ մեկ ամիս առաջ Աբովյանում բացված “Մակու” սրճարանը /լուսանկարում պատկերվածը-խմբ./ պատկանում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Մեր տեղեկություններով, գներն այստեղ այնքան թանկ են, որ միայն էլիտար խավն է համարձակվում մտնել: Աբովյանի մեր աղբյուրները նշում են նաեւ, որ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել սրճարանի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է նաեւ քաղաքապետ Կարո Գուլոյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ:

Սակայն Կոտայքի մարզպետը մեզ հետ զրույցում հերքեց, որ այդ սրճարանն իրեն է պատկանում:Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են իր անվան հետ կապում` ասաց. “Իմ անվան հետ էնքան բան են կապել, որ… սուտ է, ես կաֆե չունեմ”,-ասաց Շահգալդյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ