10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ-ՀԱԿ ստվերային համագործակցությունը փաստ է. Արամ Կարապետյան

Նախագահի ելույթը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից առաջ կառավարության փոփոխություն անել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

“Պարզ է, որ Սերժ Սարգսյանը մտորում է կառավարությունը փոփոխելու մասին”,-նշել է Արամ Կարապետյանը եւ հավելել, որ եթե դա լինի, կարող է լինել տարեվերջին:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, Արամ Կարապետյանն ասաց. “Մի քիչ քիչ եմ հավատում, որ նմանատիպ գործընթաց կարող է լինել պաշտոնապես: Իմ տպավորությամբ նման պաշտոնական հայտարարություն չի կարող լինել: Ստվերային համագործակցությունը կա եւ փաստ է ինձ համար, բայց դա որպես քաղաքական հայտարարություն չի դառնա”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ