15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Անմեղ մուսուլմանները” սարսափի են մատնել ամերիկացիներին /վիդեո/

“Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ամերիկյան ֆիլմի ենթադրյալ հեղինակը վախենում է արմատական մուսուլմանների վրեժխնդրությունից: Նա թողել է իր տունը Կալիֆորնիայում եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Նա այլեւս փառքի չի ձգտում, հակառակը` խուճապահար վախենում է, որ իրեն կճանաչեն, տեղեկացնում է “Вести”-ն:

Նրա անձը պարզել են, սակայն դրանից տեսարանն ավելի պարզ չի դառնում: Ծագումով եգիպտացի 55-ամյա Նակուլա Բասելեյ Նակուլան ոչ նկարիչ-մոդեռնիստ է, ոչ էլ քարոզիչ, այլ պարզապես հանցագործ: 2010-ին նրան պայմանական պատժի են ենթարկել` արգելելով օգտվել համացանցից կամ ինչ-որ մեկին խնդրել իր փոխարեն դա անել: Սակայն քննիչները ենթադրում են, որ հենց այդ տնից է համացացում տեղադրվել ‘Իսլամի անմեղությունը” ֆիլմի 13 րոպեանոց անոնսը: Հեռախոսային հարցազրույցների ժամանակ նա պնդել է, որ  5 մլն դոլար է ստացել իսրայելցի հովանավորներից ֆիլմի համար: Ցածրորակ ֆիլմն էլ, բնականաբար, նկարահանվել է շատ փոքր բյուջեով:

Հարկ է նշել, որ Մուհամեդ մարգարեի մասին բառերը դերասանների բնական ձայնի վրա են ձայնագրված: “Մեզ բոլորիս խաբել են: Սցենարում մարգարեի մասին ոչ մի բառ չկար: Այնտեղ ինչ-որ պարոն Ջորջ էր, իսկ ֆիլմը կոչվում էր “Անապատի մարտիկները”,-խոստովանել է դերասանուհի Լի Գարսիան:

Ֆիլմը դեռեւս հասանելի է համացանցում: Youtube-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այն չի խախտել կայքի կանոնները: Չնայած Եգիպտոսում եւ Լիբիայում դրա ցուցադրությունն արգելափակված է: Հետաքրքիրն այն է, որ ամբողջ 2 ամիս ֆիլմն աննկատ է մնացել համացանցում, մինչեւ որ սեպտեմբերի 11-ի նախօրեին այն ցուցադրվեց եգիպտական կրոնական հեռուստաալիքով` արաբական տիտրերով, եւ մեծ խառնաշփոթ առաջացրեց իսլամական աշխարհում:

Եվ այս ամենը ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքի ամենազգայուն ընթացքում` նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաբուռն շրջանում: Ամերիկացիների համար անսպասելին այն էր, որ ներքաղաքական կուրսի փոփոխության պատճառ դարձավ ոչ թե Իրանը կամ Աֆղանստանը, այլ Լիբիան:

http://youtu.be/XKtTlPnZ8iU

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ