17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը Հայաստանում իրականացրել է 75 մլն դոլարի ծրագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կողմից Երեւանում կազմակերպված ՛՛Հայաստան. Աճի տեմպեր եւ միջազգային փորձ՛՛ խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը: Կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից      Henaran.am-ին տեղեկացրին, որ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: ՛՛Մենք […]

Հռչակեցին՝ քաղաքը մերն է

 Գյումրու ավագանու քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ընդունել է հռչակագիր, որում ասվում է. ՛՛Մենք, Գյումրու քաղաքացիներս,   Գնահատելով Հայաստանի պետական եւ Գյումրու տեղական իշխանությունների, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների եւ բարեկամ երկրների ներդրումներն ու բարենորոգումները, որ արվել են մեր համաքաղաքացիների համար,   Ցավով արձանագրում ենք, որ արդեն ավելի քան 24 տարի է քաղաքը չի կարողանում վերականգնել […]

Հուլիսին 4 օր հանգստանալու ենք

Հայաստանի    կառավարության որոշմամբ, 2012 թվականի հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվեց  հուլիսի 14-ը` շաբաթ օր: Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, եւ ըստ Հայաստանի տոնացույցի` այդ օրը ոչ աշխատանքային է: Այսպիսով, 4 օր` հուլիսի 5-ից 8-ը, հանգստանալու ենք:

Վիճահարույց փաթեթն ընդունվեց. ԲՀԿ-ն կողմ քվեարկեց

Քիչ առաջ խորհրդարանում կազմակերպվեց ՛՛Սևանա լճի մասին” եւ ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛  ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթի քվեարկությունը: ԱԺ ՀՅԴ, ՀԱԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, իսկ ԲՀԿ-ի անունից Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին: Փաթեթն առաջին ընթերցմամբ […]

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին

  ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը,  -ին      Henaran.amտեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:  

Բաղդադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը 14 մարդու կյանք է խլել: Եւս 106-ը վնասվածքներ են ստացել 2 ռումբերի պայթյունի արդյունքում: Տեղի ոստիկանները ենթադրում են, որ այս գրոհները շիաների համայնքին ուղղված ահաբեկչությունների շարքի շարունակությունն են: Ինչպես հաղորդում է “Associated Press”-ը, առաջին ռումբը պայթել է Բաղդադի ծայրամասերում գտնվող  Հուսեյնյա թաղամասի շուկայի տարածքում: 2-րդ պայթյունի զոհն են դարձել նրանք, […]

Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին ցույցեր են /վիդեո/

Հունիսի 22-ի գիշերը մի քանի հազար եգրիպտացիներ են դուրս եկել Կահիրեի Թահրիր հրապարակ: Նրանք պահանջում են նախագահական ընտրությունների հաղթող ճանաչել “Մուսուլման եղբայրների” թեկնածու Մոհամեդ Մուրսիին եւ կոչ են անում Գերագույն ռազմական խորհրդին վայր դնել իշխանությունը, տեղեկացնում է  “Reuters”-ը: Ցուցարարները ենթադրում են, որ արդյունքները կարող են կեղծվել նախկին գեներալ եւ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած […]

Օսկանյանի հարցաքննությունը հետաձգվել է

ԱԱԾ-ում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցաքննությունը տեղափոխվել է հաջորդ շաբաթ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Վարդան Օսկանյանը:  Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:30-ին, Վարդան Օսկանյանը կրկին կանչվել էր ԱԱԾ: Հավելենք նաեւ, որ այսօր, կառավարության նիստից հետո, Օսկանյանի հարցաքննության մասին հարցին անդրադարձել էր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Ինչու են բացակայում “Ժառանգության” պատգամավորները

Հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորները մասնակցում են ոչ ամբողջական կազմով: “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչներից բաղկացած հինգ հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում են միայն երեք պատգամավոր` խմբակցության ղեկավար, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, “Ազատ դեմոկրատների” վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն  ու նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը: “Ժառանգության” նախագախ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը չեն ներկայացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի