15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Էլնորն” աղտոտում է

“Մենք կարող ենք” հասարակական շարժումը հայտարարություն Է տարածել, Ուր խոսք է գնում “Հայաստանն առանց աղբի” միջոցառման ժամանկ տեղի ունեցած միջադեպի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

“Ս/թ սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված “Հայաստանն առանց աղբի” կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարծում ենք պետք է ստանա իր արժանի արձագանքը թե՛ հանրության, թե՛ պետական մարմինների կողմից:

Մասնավորապես՝ “Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնությանը միանալով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ:

Երբ մասնակիցներն արդեն ավարտել էին մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է “Էլնոր” ընկերությանը (կից ներկայացնում ենք լուսանկարները):

Այսպիսով “Մենք կարող ենք” (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև կանխել Երևանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը:

Դիմում ենք նաև “Էլնոր” ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ