Ուզում են հավատալ, որ կփոխվի. նախագահի ելույթն ուրախացրել է ԲՀԿ-ին
ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագահի ելույթը ուրախացրել է իրեն: Համաձայն ԲՀԿ խոսնակի` իրեն հատկապես ուրախացրել է այն, որ իրենց կողմից առաջ քաշվող խնդիրները վերջապես օրակարգային դարձան նաև քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի համար, և որ ամենակարևորն է` նախագահի համար, ով էլ համապատասխանաբար արտահայտվեց:
Պատգամավորը նշեց նաև, որ ինքը և ԲՀԿ-ն ցանկանում Է հավատալ, որ դա սկիզբ կարող է դառնալ էական ռադիկալ փոփոխությունների համար, որոնք վերջապես կհանեն այս երկիրը զարգացման ու առաջընթացի ավելի մեծ ընթացքով նոր փուլ:
Հարցին, թե արդյոք նախագահի քննադատությունը ակնարկ էր վարչապետի փոփոխության համար, Ուրիխանյանը պատասխանեց. ‘Հաշվի առնելով բազմաթիվ իմ հայտարարություններն ու մեկնաբանությունները` կուզեի կոռեկտության մեջ մնալ, զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այդ թեմայի շուրջ մեկնաբանություններից` եզրակացությունները թողնելով հանրությանը’: