16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարդան Այվազյանն ուզում է ասել` մեր որդիները չպե՞տք է աշխատեն, ամեն ինչ իրե՞նցն է…Էդիկ Բաղդասարյան

“Վարդան Այվազյանն  ուզում է ասել` մեր որդիները չպե՞տք է աշխատեն, ամեն ինչ իրե՞նցն է , մենք հաց չպե՞տք է ուտենք,  բնակարան չպե՞տք է առնենք, այս երկիրը իրենք պե՞տք է թալանեն  հանցագործ ճանապարհով”,-Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այսօր ասուլիսին ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հայտարարությունը, ասել է “Հետք”-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ իր նկատմամբ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի կայացրած վճռի թեմայով հրավիրված ասուլիսին Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Էդիկ Բաղդասարյանի որդին աշխատում է “Գլոբալ Գոլդ Մայնինգ”-ում` այն ընեկրությունում, որին դատարանը պարտավորեցրել է վճարել 37,5 մլն դոլար: Նշենք, որ պատգամավորի դեմ կայացված վճռի մասին տեղեկությունն առաջինը հրապարեկեց “Հետք”-ը:

“Իմ տղան աշխատում է այնտեղ, էկոլոգիական հաշվետվություններ է գրում այդ ընկերությունում, չնայած այդ ընկերությունն արդեն 4 ամիս է չի աշխատում: Ես չեմ հասկանում, թե Վարդան  Այվազյանն  ինչ միտում է տեսնում: Դատական վճիռը դրված է կայքում, կայքից վերցրել, դրել ենք “,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Էդիկ Բաղդասարյանը ու հավելեց.

”Վարդան Այվազյանի հանքերով զբաղվում եմ չգիտեմ որ թվականից, երբ որ ինքը բնապահպանության նախարար էր , երբ  14 հանք էր տվել իր բարեկամների անուններով, որոնք պարբերաբար վաճառում  է, որոնց մասին պարբերաբար գրում ենք: Վարդան Այվազյանը մի պատմության մեջ չէ , որ միտում է տեսնում”:

Մեր դիտարկմանը, թե Վարդան Այվազյանը հայտարարեց  նաեւ, որ 2008թ կայացված վճռի կատարողական թերթիկը շրջանառության մեջ դրվեց   այն բանից հետո, երբ ինքն ԱԺ-ում ելույթ ունեցավ գունավոր մետաղների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների համար  պարտադիր բնապահպանական տուրքեր սահմանելու վերաբերյալ, Էդիկ Բաղդասարյանը պատասխանեց.

”Վարդան Այվազյանը լավ կլիներ ասեր, թե անցած շաբաթ ինչու է հանդիպել Վրաստանի վարչապետին  իր բիզնեսի համար, գուցե իր ձկնաբուծարանների, ռեստորանների հե ՞տ է կապված”:

Էդիկ Բաղդասարյանի խոսքով, “Հետք”-ում ամեն շաբաթ հրապարակվում են նյութեր, որոնք այս կամ այն շրջանակները կարող են միտում համարել: “Վաղը  մի հատ ռումբ ունենք, մի նյութ ենք ունենալու, տեսնենք հիմա ի ՞նչ է ասելու Վարդան Այվազյանը: Ես ժուռնալիստ եմ, նա ինչ ուզում է, թող ասի”,-եզրափակեց “Հետք”-ի գլխավոր խմբագիրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ