Կրթության նախարարն արգելել է սեռական դաստիարկության դասագիրքը դպրոցներում
Ճամայկայի կրթության նախարար Ռոնալդ Թուեյթսը արգելել է 7-8-րդ դասարանների համար նախատեսված սեռական դաստիարակության ձեռնարկը, որը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում:
“Կարծում եմ, որ ձեռնարկում առկա ինֆորմացիան համապատասխան չէ ոչ մի տարիքի մարդու, եւ հատկապես` 7-8-րդ դասարանի աշակերտների համար”,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Թուեյթսն արգելել է ձեռնարկի կիրառությունն այն բանից հետո, երբ ուսուցիչները եւ ծնողներն սկսել են դժգոհել գրքում գրված հարցերից` կապված սեռական կողմնորոշմնան հետ: “Jamaica Observer”-ը հավելում է նաեւ, որ գրքում հարցեր են եղել նաեւ այն մասին, թե արդյոք երեխաները տեղյակ են` իրենց ծնողները կամ զուգընկերները հանդիսանում են ՄԻԱՎ-վարակակիրներ, թե` ոչ:
“The Gleaner”-ը նշում է, որ ձեռնարկը նախատեսված է եղել ուսուցիչների համար, այլ ոչ թե երեխաների:
Ճամայկան պահպանողական հանրապետություն է, որի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: 2007-ին այնտեղ դպրոցներում արգելվել է տնտեսագիտության դասագիրքը, քանի որ դրանում նշվել են հոմոսեքսուալ միությունները` որպես ընտանիքի հնարավոր տարբերակ: