10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ղալաթ է արել”. 168 ժամ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել եւ հարվածել էր ilur.am-ի լրագրողին: Թերթը  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում: “Իհարկե` ոչ, եւ հազար անգամ` ոչ: Եթե […]

Ադրբեջանական մտավոր հետամնացությունը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Ադրբեջանական կայքերը, մեկը մյուսից արտատպելով, տարածում են հետևյալ ”տեղեկատվությունը”՝ ”Согласно информации, полученной азербайджанской стороной, в результате усилий армян, занимающих руководящие должности в Объединенной авиастроительной корпорации, а также в предприятиях ”МиГ” и ”Сухой”, переговоры с Россией по закупке боевых самолетов Су-27, Су-30 и МиГ-31 […]

Գյումրիում վախեցած “պատերազմի” են սպասում. Հայկական ժամանակ

Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո Հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված “Շեկո” մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Քաղաքում սպասում են “պատերազմի”: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը, սակայն գյումրեցիների կարծիքով` դժվար թե հաջողվի: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին […]

Հոգու խոքրում ամաչում է , թե ինչպես է “հացի փող” վաստակում. Առավոտ

“Ստեղ չի կարելի նկարել”` ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ “Էրեբունի” հյուրանոցի մոտ` զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ “հորդորում էին” չնկարահանել: Ինչպես […]

Շների հարց. 168 Ժամ

“Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել, իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 միլիոն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 միլիոն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար եւ այդ տենդերն ամեն տարի շահում է “Հանրապետական” նույն պատգամավորը, որը երեւի շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է”-օրերս […]

“Կոմպրոմատ” ունի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա. Ժամանակ

Թերթի տեղեկություններով “Ժառանգություն” կուսակցության ձեռքն է ընկել մի հաստափոր թղթապանակ, որտեղ տեղեկություններ կան Երեւան քաղաքում ԲՀԿ եւ ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչների ունեցվածքի , ապօրինի շինությունների եւ օբյեկտների մասին: Որոշ տեղեկությունների համաձայն` “Ժառանգությունը” պատրաստվում է դա հրապարակել` ցույց տալու համար, որ այդ կուսակցություններն այդքան էլ ընդդիմադիր չեն, ինչպես փորձում են իրենց ներկայացնել եւ հիմա իրենց ունեցվածքը պահելու […]

Գասպարյանը որոշել է ազատվել դրանցից. Հրապարակ

Թերթի հավաստի տեղեկություներով` երեկ ոստիկանությունում սկսվել են ստուգումներ` պարզելու, թե համակարգում ով է զբաղվում բիզնեսով` իր կամ ընտանիքի որեւէ անդամի անվամբ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է ազատվել համակարգի գորածարարությամբ կամ հովանավորչությամբ զբաղվող ոստիկաններից:

Ի՞նչ ունեն կիսելու Սերգոն ու Հրանուշը. Հրապարակ

Կառավարության նիստերի դահլիճում երեք օր ընթանում էր “Հայերենն իմ սրտում է” համաժողովը, որ Հրանուշ Հակոբյանի հերթական ազգափրկիչ միջոցառումն է` ուղղված մայրենի լեզվի պահպանմանը: Համաժողովին մեծ թվով հյուրեր էին մասնակցում` Հայաստանից եւ սփյուռքից: Սակայն ուշագրավն այն է, որ համաժողովին հրավիրված չեն Լեզվի տեսչության պետ, եւ այդ կառույցից ոչ մի ներկայացուցիչ: Մինչդեռ Հայաստանում մայրենի լեզվի պահպանման քաղաքականությունն […]

Այսօր բոլորս հայ ենք. ամերիկացի կոնգրեսականը հայերենով է ելույթ ունեցել /վիդեո/

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բազմիցս հանդես է եկել հայերին աջակցող բանաձեւերով եւ հայտարարություններով, այսօր Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել հայերոնով:  “Այսօր բոլորս հայ ենք”,-հայտարարել է Շիֆը` ընդգծելով, որ խոսում է այն լեզվով, որով խոսել են նաեւ Օսմանյան կայսրությունում սպանվածները:

Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած “միջադեպի” մասին

Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին “մեկնաբանություններ” են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված “միջադեպի” կապակցությամբ: “Միջադեպ” ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին “միջադեպի” մասնակիցների մտքով իսկ չի անցել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի