02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում գրանցված փոփոխությունները

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` “Առաքելություն” եւ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 10-ով, “Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 7-ով,  “Հայ ազգային կոնգրես” կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների  թիվը նվազել է 3-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով եւ “Օրինաց երկիր” կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով: Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 25-ով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ