Ես պարտվեցի … /վիդեո/
Ազատության հրապարակում հրավիրված “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մայիսի 9-ին մեկնարկեց 20 րոպե ուշացումով:
Րաֆֆի Հովհաննիսյանը նախ շնորհավորեց ազգային և պետական տոնը. ” 68- տարի առաջ այս օրը մեր պապերի անմնացորդ նվիրմամբ աշխարհը փրկվեց ֆաշիզմից: 21 տարի առաջ մայիս 8-ի լույս 9-ին մեր նոր սերնդի սխրագործությամբ` ներկուսակցական, վերկուսակցական, ֆիդայիններ Կոմանդոս, Մոնթե, Ժիրայր ասեցին, որ մենք չենք կարող միայն զոհ և նահատակ լինել և ազատագրվեց արևելյան անառիկ բերդը”:
Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհավորանքն ուղղված է նաև նրանց, որ այսօր չկան.”Նրանց աղքատ , սոված ու մոռացված ընտանիքներին”:
“Այս վերջին 3-4 ամիսների ընթացքում ունեցել եմ իմ քայլերը օպերայի այս պատմամշակութային արժեքում, որտեղ մշակույթ կա, կյանք կա, Սպենդիարյան և նորաբաց օպերա”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց իր երախտագիտությունը 21 օրյա հացադուլի ընթացքում իր կողքին եղած մարդկանց` լրագրողներին, ոստիկաններին:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ ինչպես ինքը բազմաթիվ անգամ ասել է.” Սա մի հոգու պայքար չէ, շարումնակում եմ այդպես մտածել”: Հովհաննիսյանը չի պատրաստվում մեղադրել ժողովրդին. “Ժողովուրդը իրավունք ունի ակնկալել իր ընտրյալներից քայլեր , որ կբերի ոչ թե մի հոգու, այլ ժողովրդի հաղթանակ:
Մի բան պիտի տեղի ունենա և պիտի լինի սերնդափոխություն: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց միանշանակ: Ի հեճուկս աշխարհի, սոցիոլոգների, անհավատների այս պայքարում ժողովուրդը հաղթեց` պարտվեցի ես: Ինձնից ավելի պարտվել է` Սերժ Սարգսյանը:
Երևանի ավագանու ընտրությունների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը դիտարկեց. ”Մայիսի 5-ին պարտվեցինք մնացած բոլորս: Այս հաղթանակի օրը բոլորս ինձանից սկսած գտնվում ենք պարտության մեջ և դա վերաբերվում է նաև Սերժ Սարգսյանին”:
“Ժառանգության” առաջնորդը վկայակոչեց մեկ ամիս առաջ նույն հրապարակում ժողովրդի և իր միջև փոխադարձ երդման փաստը.”Մեկ ամիս առաջ այսօր մենք երդում տվեցինք զադնի չտալ , չնայած շատերը ծիծաղեցին: Սա պայքարի հերթական փուլն է”:
Դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում ձայների քանակով 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն ասաց. ”Սերժ Սարգսյանը թող դուրս գա իր փոքր նախագահությունից և հասկանա, որ նժարի վրա դրված է մի ժողովուրդ”:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց.”Այսօր ես եկել եմ ասելու ոչ թե մնաք բարով, այլ պայքարը շարունակվում է: Ինձ պետք չի ոչ մի աթոռ , ինձ պետք չի ոչ մի նախագահություն, 5 տարի հետո մենք ունենալու ենք նոր պետություն: Մեզ պետք է նոր սերունդ, մեզ պետք է մի սերունդ , որը կյանքը, հայրենիքը չի դիտարկելու զուտ կուսակցական տեսանկյունից”:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ “Բարև Երևան” դաշինքը իր համար որոշումը կկայացնի ապագա օրերի ընթացքում:
Հաջորդ հանդիպումը նշանակվեց մայիսի 19 ին, ժամը 13-ին Անի Պլազա հյուրանոցում: “Թող գան մարդիկ, ովքեր ենթակա են համախմբման, թող գան թուղթ ու գրիչով”,-եզրափակեց Րաֆֆին:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու էր եկել մոտ 300 մարդ: