02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը հունից դուրս եկավ` Դուք Սերժի կողմնակիցն եք … /վիդեո/

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարն է համարում հաղթանակի գրավականը: Այս մասին նա այսօր ասաց ”Հաղթանակի” զբոսայգում լրագրողներին: 

”Մենք հինգ տարի ասել ենք, որ էս գողերից ու ավազակներից պետք է ազատվենք, սա գրավական չէ, սա խնդիր է, նպատակ է”,- ասաց առաջին նախագահը: Լրագրողների դիտարկմանը, որ իր պայքարն անարդյունք է ինչպես հիմա, այնպես էլ 2008-ին, Տեր-Պետրոսյանն արձագանքեց.

Եթե պայքարեք` կլինի, այ էսպիսի նվնվոց չպիտի լինի, պիտի չասեք `արդյունք չի տվել, էդպես չի լինի` դուք պայքարի ոգին ոչնչացնում եք: 

2008-ին էլ եղավ, 3008-ին էլ ա լինելու, քանի կա խնդիր, ուրեմն պետք ա պայքարես, ուրեմն գնացեք տունը նստեք: Ինչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչև վերջ”:

Առաջին նախագահը վրդովվեց, երբ հարց հնչեց ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի քիչ ձայների մասին: ”Սա ընտրությո՞ւն էր ձեր կարծիքով: Ազատ, արդար ընտրությո՞ւն”: Երբ լրագրողը նշեց, որ ինքը դա ընտրություն է համարում, Տեր-Պետրոսյանը հունից դուրս եկավ.

”Դե ուրեմն դուք Սերժի կողմնակիցն եք, շնորհակալություն, որովհետև այս երկրում բացի Սերժից ուրիշ մարդ սա ընտրություն չի համարում”: ”Պայքարել: Պայքար, պայքար մինչև վերջ”,-ճեպազրույցը եզրափակեց Տեր-Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ