10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵԽԽՎ-ն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայտարարության սկզբում նշված է, որ սույն գրավոր հռչակագիրը պարտավորեցնում է միայն այն ստորագրողներին: Հայտարարության մեջ նշվում է հետեւյալը. “Ցեղասպանությունների ճանաչումը մի ակտ է, որը նպաստում է մարդու արժանապատվությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում փաստագրված է, ճանաչված եւ հաստատված ԶԼՄ-ների եւ ականատեսների վկայությունների հիման […]

Թագավոր ու դատավոր է … ու հանկարծ հոոպ…

ՕԼԻԳԱՐԽ… Ի՞նչ է սա… Անտիկ ժամանակաշրջանում օլիգարխիան այլ իմաստ ուներ, ինչը նա ունի այսօր, իսկ այսօր, հատկապես Հայաստանում, ՕԼԻԳԱՐԽԸ այլ հասկացություն է: Հաճախ օլիգարխին նույնականացնում են մեծ հարստություն ունեցող մարդու հետ: Սակայն հայաստանյան չափանիշներով հարուստ լինելը դեռևս չի նշանակում, որ դու կարող ես հավակնել ՕԼԻԳԱՐԽԻ «պատվավոր» տիտղոսին: Եվ ընդհանրապես, այսօր աշխարհում շատ միլիարդատերեր կան, որոնց […]

Անին` Տարոն Մարգարյանին

Հարգարժան ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյան, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի տխուր իրողության վրա, որը, չգիտես ինչու,  անտարբերության եք մատնել կամ արհեստավարժորեն ծածկել եք լռության քողով: Համենայն դեպս, ուսումնասիրելով ձեր ֆեյսբուքյան էջը, որտեղ ջանասիրաբար տեղադրվում են քարոզարշավի ընթացքում Ձեզ գովերգող նյութերը, ավելի վաղ արած աշխատանքների մասին պատմող տեսանյութերը, լուսանկարներն ու “հաշվետվությունները”, սակայն ոչ մի տող, […]

Պետք չի նսեմացնել դիմացինին /վիդեո/

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով, ոչ մեկը չի գալու եւ միանգամից ոչինչ չի փոխելու: “Ո՞վ է այն փրկարարը, որ մտնելու է, եւ Երեւանը միանգամից փոխելու է: Ի՞նչ է, մենք մեր տան փոշիները լրիվ մաքրե՞լ ենք”,- անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին` ասաց Ամիրխանյանը: “Մենք վստահում ենք այն ամենին, ինչ կատարվում է: Գուցե դժվարություններ կան, բայց […]

Հույն ոստիկանները հայ ցուցարարներին արցունքաբեր գազով են ցրել

Նախօերին Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Թուրքիայի հյուպատոսության առջեւ հայերի կազմակերպած ակցիան հույն ոստիկանները ցրել են արցունքաբեր գազով: Ակցիային մասնակցել է շուրջ 250 մարդ, որոնց մեծ մասը հունահայեր են եղել, գրում է “Enetenglish.gr” կայքը: Ոստիկանների հետ բախումն սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարները պահանջել են Թուրքիայի հյուպատոսին հանրագիր փոխանցել:

Գեներալ Մանվելին

Երեւան քաղաքի Արշակունյաց 2 ա հասցեի շենքի 2-րդ հարկից 488 հազ. դրամ սկզբնական արժեքով 62.6 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրվելու է ՛՛Երկրապահ՛՛ թերթի խմբագրությանը: Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում:  Նշենք, որ թերթը անհատաույց օգտագործում էր Երեւան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 70.5 քառ. մետր տարածք, սակայն […]

Նոր բնակարաններ սոցիալական բնակֆոնդից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր Կառավարության հերթական նիստին ներկայացրեց Մարալիկ քաղաքի սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող քաղաքացիների ցուցակների ճգրտման հարցը: Նա նշեց, որ նախորդ տարի հատկացվել է 59 բնակարան, որոնցից 27 մանկատան շրջանավարտներին և 32 միայնակ տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին: ՛՛Այս տարի տեղի են ունեցել փոփոխություններ և մենք դեռևս կառավարության […]

Վարչապետն արգելեց “դրա վրա” բիզնես անել

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին ասաց, որ իրեն դիմում են մարդիկ, ովքեր բողոքում են, որ դպրոցներում և բուհերում դասավանդվող գրքերի էլոկտրոնային տարբերակները չկան: ՛՛Ինչո՞ւ  հասանելի չեն էլկոտրոնային եղանակով՛՛,-հարցրեց վարչապետը: Հարությունյանն ասաց, որ իրենց նախարարության կայքում կան բոլոր էլեկտրոնային տարբերակները, երևի մարդիկ տեղեկացված չեն: ՛՛Նախարարությունն այսօր ունի կրթական պորտալ, […]

Դաստիարակչուհու հարվածից կուրացած Արմանն օգնություն է հայցում

Մանուկ հասակում մանկապարտեզի դաստիարակչուհու հարվածից կուրացած 32-ամյա Արման Հարությունյանն օգնություն է հայցում: Նա իր բաց նամակում գրում է. “Ես`  Արման Ռաֆայելի Հարությունյանս (ծնված`1981թ., մարտի 29), 6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետեւանքով, կուրացել եմ: Սկզբում աչքս այտուցվել էր, հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել, այնուհետեւ աջ աչքս ամբողջովին կուրացավ: Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա: 1989թ. Երեւանում վիրահատեցին, […]

Սիրուն չի, մամուլ ջան, սիրուն չի … Ծառուկյանն իսկապես պետք է /վիդեո/

“Սիրուն չի մամուլ ջան, սիրուն չի”’-ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ավելորդ է համարում մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին հարկավոր են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցները, ինչով էլ պայմանավորվում է ՀԱԿԿ առաջնորդի Ծառուկյանին ուղղված շոյիչ “ռեւերանսները”: Այդ մասին, ի դեպ, հրապարակային հայտարարում են նաեւ ՀԱԿ-ից հեռացած ուժերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի