18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Համլետ Ղուշչյանը Մոսկվայից է հետեւում հայկական եթերին /վիդեո/

Հայկական հեռուստատեսության սպորտային նախկին մեկնաբան Համլետ Ղուչյանը շարունակում է ապրել Մոսկվայում: Չի հասցնում կարոտել հայրենիքը, քանի որ երկու-երեք ամիսը մեկը Հայաստանում է լինում: “Եվ հետո էլ ընկերներս էլ հյուր գալիս, էնպես որ չեմ հասցնում կարոտել”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:

Այժմ “Եվրասիա-1” հեռուստաընկերության ստեղծման աշխատանքային խմբում է ընդգրկված, սեպտեմբերից պետք է տրվի առաջին հաղորդումը: “Հայապահպան ծրագրեր ենք անելու, ընդ որում, դա սփռվելու է ամբողջ աշխարհում”,-ասաց Ղուչյանը:

Հեռուստատեսությունում աշխատած նախկին տարիներն է հիշում` նշելով, որ Խորհրդային Միությունում` Հայասկական հեռուստատեսությունը երորդ հորիզոնականում էր: “Կենտրոնական հեռուստատեսությունն էր, Ուկրաինայի եւ Հայաստանինը: Ստեփան Պողոսյանն էր ղեկավարում հեռուստատեսությունը: Ասեմ, որ այդ տարիների հեռուստահաղորդումները ինձ ավելի հոգեհարազատ էին, գուցե որ այնտեղ էի աշխատում”,-հիշում է Հ. Ղուչյանը: 

Գրաքննությունը որպես այդպիսին խիստ չէր: Սպորտային մեկնաբանի հուշերի այլ մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ