06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բրազիլական սերիա՞լ. Էպոսագետի ” գլխին սարքո՞ւմ են”

Վաղը` մայիսի 14-ին տեղի կունենա ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով դատական առաջին նիստը: Այս մասին այսօր հայտարարեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նա խոսեց Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործի մասին:

՛՛Գործն ունի երկու թերություն: Առաջինը` մենք վեցհատորանոց գործից չենք կարողանում հասկանալ, եթե նույնիսկ այդ դժբախտությունը պատահել  է, վեց հատորի մեջ փնտրում-փնտրում ենք, Սեդրակյան Վարդանին չենք գտնում՛՛,-ասաց փաստաբանը` նշելով, որ 1937 թվականը չէ, և ընդամենը մեկ ցուցմունքով մարդուն չեն դատում:

Բացի այդ, ըստ փաստաբանի`միակ ցուցմունքում էլ նշվում է, որ կրակողը՝ Սամվել Հարությունյանն, ով հայտնի է որպես “կաֆելչիկ”, ասել է, որ Վարդան Սեդրակյանն իրեն հանձնարարել է վախեցնել Պարույր Հարիկյանին, սակայն ինքը պատահաբար կրակել է: Սա ևս, ըստ փաստաբանի,  հիմք չէ դատելու համար: Նա անտրամաբանական է համարում այն, որ քիլլերին՝ Խաչատուր Պողոսյանին, հեռուստացույցով ցույց են տվել նախքան գործի վերջնական ուսումնասիրությունը:

Սիրունյանը նշեց, որ Խաչիկ Պողոսյանն ասում է, որ ինքն է կրակել, սակայն քննչական փորձաքննություն չի եղել: Ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանի՝ այդ երկու անձանց տված գումարներին, ապա փաստաբանը բացատրեց, որ նա գումար է տվել ոչ թե հանցագործության, այլ իր տանը կատարած աշխատանքների համար:

՛՛Տենց բան տեսե՞լ եք, որ քիլլերին սկզբից փող չտան, հետո տան: Քիլլերն ասում է՝ Վարդանն ասել է՝ դիլխոր չեմ թողի, սա բրազիլական սերիալ է ՛՛,-նշեց փաստաբանը` անտրամաբանական համարելով նաև այն, որ Հայրիկյանը հայտարարել էր, որ իր վրա կրակողը սլավոնական արտաքին է ունեցել, բարձրահասակ է եղել, իսկ Խաչիկ Պողոսյանը ցածրահասակ է: Այսքանից հետո Սիրունյանը գալիս է եզրակացության, որ էպոսագետի ՛՛գլխին ուզում են սարքեն՛՛:

՛՛Ուզում են սարքեն, բայց ես կասկածներ ունեմ, որ այդ Խաչիկն էլ դրա հետ կապ չունի, դա է զավեշտը՛՛,-ասաց փաստաբանը: Ում է պետք այս ամենը:՛՛ Իշխանության ինչին է պետք այս խայտառակությունը՛՛:

Սիրունյանը նշեց, որ սուտ են այն տեղեկությունները, որ էպոսագետը ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, հունվարի 31-ի գիշերը կրակել էին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Իսկ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը համարվում է դրա պատվիրատուն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ