Կիրկորովը Շվեդիա է մեկնել` “Եվրատեսիլին” սատարելու Բաքվին /ֆոտո, վիդեո/
Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Շվեդիա` “Եվրատեսիլի” ադրբեջանցի մասնակից Ֆարիդ Մամմադովին սատարելու եւ նրան օգնելու` ելույթի նախապատրաստական աշխատանքներում: Իսկ Ադրբեջանի համարի գլխավոր աստղը կլինի նրա թիմի լավագույն պարողը` Ալեքսանդր Կուզմենկոն: Մամմադովի համան արդեն իսկ համարում են մրցույթի ամենացնցող ելույթերից մեկը: Համարի բեմադրող ռեժիսորը Կիրկորովի հին ընկերներից է` հույն պարուսույց Ֆոկաս Եվանգելինոսն է, ում բեմադրած համարները սովորաբար մրցանակային տեղեր են զբաղեցնում “Եվատեսիլում“:
“Եվրատեսիլ-2013″-ի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նախօրեին շվեդական Մալմյո քաղաքում: Մրցույթի պատմության մեջ սա արդեն 5-րդ անգամն է, որ այն կկայանա Շվեդիայում: 58-րդ “Եվրատեսիլը” տեղի կունենա “Մամլյո արենա” համալիրում, որն ավելի քան 15 հազար հանդիսատես կընդունի:
Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթում ներկայացնում է “Դորիանս” խումբը` “Lonely Planet” երգով, որի հեղինակները խմբի վոկալիստ եւ կիթառահար Գոռ Սուջյանը եւ համաշխարահային “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին են:
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 14-ին եւ 16-ին, եզրափակիչը` մայիսի 18-ին: “Դորիանսը” ելույթ կունենա մայիսի 18-ին: