17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մուք մի ըք … Արցախում առանց թոթի արաղի /վիդեո/

Մայիսի 9-ին Շուշիում` Henaran.am-ի թղթակցին մոտեցավ մի կին եւ առաջարկեց գնալ իրենց տուն` հյուրասիրվելու: “Ըրվամ ա որ հեռուն տըղան ըք եկած, մի-մի բաժակ թոթի արաղ կխմիք, ցորտ ա”,-ասաց տիկինը` տեսնելով անձրեւի տակ կանգնած մեր խմբին: 

Ժամանակի սղության պատճառով, բնականաբար, հրաժարվեցինք հյուրասիրությունից: “Դե քշացեք տըվեր, կերուխում ա”,-ասաց տիկինը` ավելացնելով, որ իրենք տարբերություն չեն դնում հայաստանցու եւ արցախցու միջեւ: “Մուք մի ըք, մի ազգ, միասին ըք հաղթալ”,-ասաց: Տիկնոջ խոսքով, ամառը գալիս են հանգստանալու Սեւանում. “Մեր հայրենիքն ա, մեր երկիրը, զատում չկա”:

Տիկին Վերժինեն մանկավարժ է աշխատում: Շատ բան է տեսել. Շուշիում էր պատերազմի ժամանակ: Եթե այդ տարիներին չի մտածել արտագաղթի մասին, ապա հիմա ընդհանարպես չի մտածում իր կախարդական Շուշին լքելու մասին: Համաձայնվեց հարցազրույցի:

Խնդրեցինք հարցերին պատասխանի Արցախի բարբառով. “Չէ, ա խոխա, մեր բարբառը սիրուն ա, բայց գրական հայերենով կխոսեմ”,- ասաց:

Տիկին Վերժինեի հարցազրույցը` ոսկեղենիկ հայերենով` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ