09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սաակաշվիլիին հարցաքննության են կանչել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի, գրում է “сегодня.ua”-ն: Վրաստանի նոր իշխանությունները չեն թողնում նախագահին հանգիստ քնել, չնայած նրան, որ Սաակաշվիլին նույնիսկ զիջումների գնաց նրանց` նախորդ շաբաթ ստորագրելով օրենքը, որն արգելում է իրեն ցրել խորհրդարանը եւ նոր կառավարություն ձեւավորել: Նոր գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ նոր, “դեռեւս արձագանք չգտած” գործ […]

Հայաստանի սամբոյի առաջնությունն` Արցախում

Հայաստանի ուժեղագույն սամբիստներն այսօր, ապրիլի 1-ին մեկնում են Ստեփանակերտ, ուր տեղի կունենա  Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը: Սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը խթանելու նպատակով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ, հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս: Այսօր տեղի կունենա մարզիկների կշռեքի գործընթացը, մրցավարական խորհրդակցություն, վիճակահանություն: Գոտեմարտերը կկայան ապրիլի 2-ին:

Ազատ Գասպարյանի լսած ամենահետաքրքիր սուտը վարչապետի քայլն էր

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ազատ Գասպարյանի լսած ամենահետաքրքիր սուտը եղել է այն, որ իբր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը թատրոնի միջազգային օրը հրաման է տալիս, որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանների աշխատավարձը պետք է բարձրանա: ”Դերասանների աշխտավարձը բարձացնել 90 հազարից 900 հազար դրամ, սա էր ամենահետաքրքիր սուտը”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Գասպարյանը: Վերջինս այսօր ևս սուտ հորինեց […]

Էս նախագահ ա՞, կեղտոտ շալով եկել ա կանգնել … Րաֆֆին Կապանում է, մարզպետը` գերեզմանոցում /վիդեո/

Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում է: ինչպես հաղորդում են Henaran.am-ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Կապանում է: Այս պահին նա մտել է խանութ: Կապանի մշակույթի կենտրոնի առաջ հավաքվել են մի քանի հոգի: Կապանի քաղաքապետարանից մեր թղթակցին տեղեկացրել են, որ Հովհաննիսյանը չի դիմել քաղաքապետարան` հավաքի թույլտվություն ստանալու համար: Նախորդ անգամ նա ըստ պատշաճի դիմել էր: Ըստ “Ժառանգության” […]

Հայրիկյանը շատ գոհ է

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առայժմ միայն աջ ձեռքի մատն է կարողացել շարժել: ”Բարեկամներ, համաձայն եմ, որ չարժի բոլոր գրութիւններին արձագանքել, բայց հիմա հեռավոր ափերում, երբ յայտնի պատճառով անքնութիւնը թոյլ չի տալիս լուրջ գործերով զբաղուել, որոշեցի ձեզ հետ լինել։ Թէ չէ, յիշում եք, որ համացանցում ժամանակ կորցնելու […]

No comment. Ի՞նչ մնաց Րաֆֆուց հետո Ազատության հրապարակում /ֆոտո/

Երեկ՝ մարտի 31-ին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` “համեստ ծոմը”: Նա 21 օր Ազատության հրապարակում՝ վրանի տակ էր. իր պայքարը տանում էր ասուլիսների, քաղաքացիական ֆորումների միջոցով: Այսօրվանից Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է մարզեր: Ապրիլի 1-ին, կեսգիշերն անց Henaran.am-ի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչ է մնացել Րաֆֆուց հետո Ազատության հրապարակում: Լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

“Շները քնած չէին` կրակեցին… ” /վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչիկ Մելքումյանը 2012-ի հունիսի 1-ին սեփական այգում վիրավորվեց ադրբեջանցի դիպուկահարի գնդակից:  Վաչիկին օգնության հասան ընկերները, բայց թույլ չէր տվել: Ասել էր` հեռու գնացեք, թե չէ Ձեզ էլ կկրակեն: “Ես արդեն մի 100 մետր ինձ տարել էի, ու օգնության հասան զինվորները եւ տեղափոխեցին զինվորական հոսպիտալ”,- պատմում է Վաչիկ Մելքումյանը: Հիշում […]

Ծիծաղի տոնը՝ առանց Արամայիս Սահակյանի /վիդեո/

Մինչեւ լրատվամիջոցները կատակում են, որ “Մեղեդի” սրճարանում հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, մինչ Ֆեյսբուքում պաշտոններ են բաշխում, թատերագետ Լեւոն Մութաֆյանը բոլորին հիշեցրել է, որ առաջին Ծիծաղի օրն է, որ դիմավորում ենք առանց Արամայիս Սահակյանի: “Ժողովուրդ, ում տանը ինչ-որ ոգելից խմիչք կա, եկեք լցնենք բաժակներս ու խմենք Արամայիս Սահակյանի կենդանի կենացը… Առաջին ապրիլի մեկն՝ […]

Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք, ներկա գտնվել կազմակերպված միջոցառմանը: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ մոմ է վառել եկեղեցում, որից հետո եկեղեցու բակում հավաքված երեւանցիների հետ միասին շրջել է տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ եւ շնորհավորել […]

ՌՈ նախկին աշխատակցի մահը խոզի գրիպից չէր

Ըստ լրատվամիջոցների, երեկ` մարտի 30-ին, Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ռազմական ոստիկանության աշխատակից  Սուրեն Ռուբինյանը: Ըստ նույն աղբյուրի` պատճառը խոզի գրիպն է: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուբինյանը նախկինում էր աշխատում պաշտպանության նախարարարությունում: “Իսկ մահվան պատճառը խոզի գրիպը չէ: Ճշտվում են մահվան պատճառները”,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի