03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նպատակադրում է գյուղում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ. Ս. Կարապետյան

Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները:

Օրակարգում  վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջեւ դրված նոր խնդիրների ու պահանջների եւ վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր:

Շնորհավորելով մասնակիցներին մայիսյան եռատոների առթիվ, նախարարը նախ հանգամանորեն ներկայացրեց ՀՀ Նախագահի կողմից նոր կառավարությանը ներկայացված նորովի աշխատելու պահանջները, այնուհետեւ անդրադարձավ ոլորտի զարգացման ծրագրին. “Այն աճի իրական հեռանկարներ է նախատեսում ոլորտի բոլոր ճյուղերի համար” ,- նշեց նախարարը, որոշակիորեն կանգ առնելով չօգտագործվող այն հնարավորությունների վրա, որոնց ներառումն արտադրություն մեծապես կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:

Խոսելով գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, նախարարը կարեւորեց չօգտագործվող հողերի վերադարձն արտադրություն, անասնագլխաքանակի եւ արտադրանքի իրական ծավալների մասին ճշգրիտ հաշվառման ապահովումն  անասնապահության մեջ, ինչպես նաեւ կատարողական կարգապահության ամրապնդումը բոլոր օղակներում եւ մակարդակներում:

“Գյուղի եւ գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառա­վարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսեւորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի”,- նշեց նախարարը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ