04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կարեւորը, որ Աստված մեզ առողջ երեխա պարգեւի. Քրիստինե Պեպելյանը խոսեց

Անցած տարի, ամանորի տոնական եռուզեռի ընթացքում գրեթե ողջ շոու-բիզնեսն ու դրանով հետաքրքրվողներն անակնկալի եկան Քրիստինե Պեպելյանի ամուսնության մասին լուրից:  Ինչպես գրում է “esyes.am” կայքը, երգչուհուն բազմիցս “ամուսնացրած” ու “հղիացրած” լուրերն այս անգամ իրական դուրս եկան: Հարգելով երգչուհու եւ նրա ընտրյալի ցանկությունը` կայքը զերծ է մնում նրանց անձնական կյանքին վերաբերվող մանրամասները հրապարակելուց: 

 – Մեր շոու-բիզնեսի  ցանկալի հարսնացուներից  մեկն էիր, սակայն շատերի  համար անսպասելի հայտնվեցիր ամուսնացած կնոջ կարգավիճակում: Ինչո՞վ էր պայմանավորված  “գաղտնիությունը”:

– Նախ` ասեմ, որ շատ շնորհակալ եմ ինձ ցանկալի հարսնացուների շարքում տեսնելու համար: Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչ կարիք կա ամեն անգամ նշել “գաղտնիություն” բառը: Նման բան չկա, հատկապես եթե հարցը կապված է մարդու անձնական կյանքի հետ:

 Ցանկացած աղջիկ երազում է այդ նշանավոր օրվա, հարսանեկան զգեստ հագնելու մասին. չե՞ս ափսոսում, որ հարսանեկան զգեստ չես հագել:

– Ես երբեք հարսանեկան զգեստի մասին չեմ երազել ու չեմ կարծում, որ իրական երջանկությունը հարսի շորի մեջ է: Ոչ´, նման զգացումներ չունեմ:

– Որքանով տեղյակ ենք, մեծ արարողություն չի եղել, ինչպես ընդունված է հայտնիների շրջանում:

– Հավանաբար շատերն են նկատել, որ ես մեծ միջոցառումների հազվադեպ եմ ներկա գտնվում: Այս անգամը եւս բացառություն չէ: Ամեն մարդ իր նախասիրություններն ունի… ես նման միջոցառումների սիրահար չեմ:

– Ինչպե՞ս սկիզբ առավ ձեր սիրո պատմությունը:

– Դա շատ երկար ու հետաքրքիր պատմություն է, սակայն ես դրա մասին շատ մանրամասնել չեմ սիրում… Կա ՍԵՐ, եւ ես երջանիկ եմ:

 Ե՞րբ հասկացար, որ հենց նա´ է քո ընտրյալը, քո կեսը: Եղե՞լ են պահեր, երբ երկմտել ես:

– Ինչպես ժողովուրդն է ասում` ամեն ինչ իր ժամանակին, ու սա իմ կյանքի այն բացառիկ դեպքն էր, որ ինձ անգամ մեկ րոպե երկմտելու առիթ չտվեց:

– Ինչպիսի՞ն էիր պատկերացնում քո ամուսնությունը եւ արդյոք այն իրականացավ ճիշտ քո պատկերացրածի պես:

– Այս առումով ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, որովհետեւ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ես եմ պատկերացրել: Իմ անձնական կյանքը երբեք չեմ հրապարակայնացրել, որովհետեւ կարծում եմ, որ դա որեւէ մեկին չպետք է հետաքրքրի ինձանից բացի: Լավ է, երբ ամեն մարդ իր կյանքով է ապրում:

– Գիտենք, որ դու եւ ամուսինդ ձեր բնակարանն ունեք. հարեւանները շա՞տ զարմացան քո`  հայտնի մարդու հարեւանությունից: Ինչպե՞ս ընդունեցին քեզ, ծանոթանալու փորձեր եղե՞լ են:

– … (Քրիստինեն այս հարցին գերադասեց չպատասխանել-հեղ.)

 Գուցե ժամանակն է կամ գուցե վաղ է ընտանիքի համալրման մասին հարցնելը,այնուամենայնիվ, 

մտածո՞ւմ եք երեխա ունենալու մասին:

– … (Այս հարցը եւս երգչուհին թողեց անպատասխան-խմբ.)

– Կուզես առաջնեկդ տղա՞ լինի, թե՞ աղջիկ:

– Ես միշտ երազել եմ մեծ ընտանիքի ու չորս երեխաների մասին: Երեւի դա կապված է այն բանի հետ, որ փոքր ընտանիքում եմ մեծացել: Այսօր ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի մեր առաջնեկը: Կարեւորը, որ Աստված մեզ առողջ երեխա պարգեւի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ