09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեմիրճյանը խոստացավ խոսել ՀԱԿ դաշինքից /վիդեո/

”Շնորհավորում եմ կրկնակի տոնի` թե Շուշիի ազատագրման կապակցությամբ, և թե հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: Իսկ մեր զոհված ազատամարտիկների հիշատակը պետք է այսօր հարգենք` գործերով ամրապնդելով մեր պետականությունը, կայացնելով մեր պետությունը, որ ի վիճակի լինի ապահովել իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը”,-այսօր Հաղթանակի զոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նա Հաղթանակի զբոսայգի էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լևոն Զուրաբյանի և առաջին նախագահ հետ:

”Զոված ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամների, պատերազմի վետերանների նկատմամբ պետությունը պետք է տածի առանձնահատուկ հոգատարություն: Այդ առումով վիճակը, մեղմ ասած, բարվոք համարել չի կարելի: Այսօրվա առաջնահերթ խնդիրը մեր երկրում մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի ապահովումն է”: Դեմիրճյանը նշեց, որ պետք է սկսել արտագաղթի կասեցումից, որը հասել է վտանգավոր չափերի:

Հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է անի պետությունը, նշեց. ”Ինչ էլ արվի բավարար չէ, ամեն ինչ պետք է արվի”:

Հետաքրքրվեցինք` արդյոք կընդունի ՀԱԿ դաշինքը գլխավորելու առաջարկը: Պատգամավորը հրաժարվեց պատասխանել. ”Այս թեմաներով այս երկու օր կանցնի, կխոսենք”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ