06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Շուշանը կտեղափոխվի Արցա՞խ

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մայիսի 9-ին Արցախում տոնական միջոցառումների շրջանակներում մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը: Երգչուհին ոգեւորված էր ներկայացված գեղանկարներից. Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տաղանդավոր մարդիկ, ստեղծագործող պատանի կադրեր շատ կան Արցախում:

Սա այնքան էր ոգեւորել Շուշան Պետրոսյանին, որ ընկերներին ցույց էր տալիս Մարտակերտի ստեղծագործող երեխաների գեղանկարները: “Ես ուղղակի ապշած եմ այս հրաշք ժողովրդով”,-ասաց նա:  

Լրագրողի հարցին, թե Արցախով հիացած երգչուհին ինչու չի բնակության տեղափոխվում այստեղ, Շուշան Պետրոսյանը նկատեց. “Մի շտապեք, առաջիկայում սպասեք անակնկալների”:

ՀՀ վաստակավոր արտիստուհու զրույցը Henaran.am-ի հետ կներկայացնենք առաջիկայում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ