21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը` վետերաններին

Սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ ու նաեւ մեզ՝ բոլորիս,  Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն: Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերից շատ-շատերի կյանքի գնով նվաճված հաղթանակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ անհնար է հաղթել այն զինվորին, ով պաշտպանում է սեփական հայրենիքը, տունն ու օջախը: Բնույթով խաղաղասեր հայը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ սեփական հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու սերը պատրաստ է նաեւ մարտի դաշտում արժանապատվորեն ապացուցել ու, հարկ եղած դեպքում, նաեւ զենքով պաշտպանել այն, ինչն իրեն է փոխանցվել իր նախնիներից՝ հերթական անգամ փառքով պսակելով հայի անունը:

 Արցախյան ազատամարտի ելած մեր նորօրյա ֆիդայիներին ու մեր հերոս ազատամարտիկներին էլ էր այդ հաղթանակը ոգեշնչում ու, բազմապատկելով նրանց ուժը՝ հարթում մեր գոյամարտի հերթական հաղթանակի ճանապարհը:

Փառահեղ հաղթանակների այս օրը մենք նաեւ երախտիքի մեր խոսքն ենք ուղղում ու խոնարվում այս հաղթանակների կերտմանը իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առջեւ: Հավերժ փառք նրանց պայծառ հիշատակին:

Սիրելի՛ վետերաններ,

Մեկ անգամ եւս շնորհավորելով պանծալի տոնի կապակցությամ՝ խաղաղ երկինք, քաջառողջություն ու երկար կյանք եմ մաղթում ձեզ: Ձեր փորձառությունն ու խոհուրդները մեզ շատ են հարկավոր: Վստահեցնում եմ, որ անձամբ ես ու Երեւանի քաղաքապետարանը միշտ լինելու ենք ձեր կողքին:

 

Տարոն Մարգարյան` Երեւանի քաղաքապետ

  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ