12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ջոլիի եւ Փիթի հարեւանները վրդոված են նրանց պահվածքից

Դերասաններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի հարեւանները վրդոված են աստղային զույգի պահվածքից: Կոնֆլիկտի պատճառը նրանց լողափային հանգստի ձեւն է:

Զույգը բնակվում է Սանտա-Բարբարայում` “Գավիոտա” պետական զբոսայգու հարեւանությամբ: Այդ տարածքի լողափերը պետական հսկողության տակ են գտնվում: Հարեւաններին դուր չի գալիս Փիթի` երեխաների հետ  մոտոցիկլով լողափում շրջելու սովորությունը: 

“Դա անպատասխանատվություն է: Դա անուղղելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Հուսով եմ, որ մյուս տանտերերն էլ չեն հետեւի պարոն Փիթի օրինակին”,-հայտարարել է դերասանների հարեւանությամբ բնակվող էկոլոգիական ակտիվիստ Քեն Փելին:

Բացի այդ, երբ Ջոլին եւ Փիթը պատրաստվում են լողափ գնալ, հսկողությունն այնտեղ խստացվում է, քանի որ դերասանները զգուշանում են պապարացցիներից, սակայն հարեւաններին դա ընդհանրապես դուր չի գալիս: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ