21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը շնորհավորում է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

“Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ:

Կան տոներ, որոնց նշանակությունը նույնիսկ դարեր անց չի փոխվում: 1945 թ. Մեծ Հաղթանակը նոր էջ բացեց աշխարհի պատմության մեջ: Շնորհիվ 68 տարի առաջ մեր պապերի ու հայրերի հերոսական պայքարով, անձնուրացությամբ ձեռք բերված հաղթանակի, այսօր հնարավոր դարձավ Հայաստանի անկախ հանրապետություն ունենալ: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը մեզ պարգեւած վետերաններից մինչեւ Արցախյան ազատամարտի հերոսներ` պահպանել ենք մեր երկրի ու ժողովրդի ինքնության ու ինքնուրույնության իրավունքը: Մայիսը հայերիս համար միշտ եղել է պատմական ճակատամարտերի ու հաղթանակների ամիս, որոնց շարքին մեր օրերում ավելացավ Շուշիի ազատագրումը: Եվ այսօր այս տոնը մեզ հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ գլուխ խոնարհել մեր հաղթանակները իրականություն դարձրած զինվորների հիշատակի առաջ, եւ մեր պարտքն է հոգ տանել բոլոր նրանց, ովքեր անցնելով պատերազմների բովով, մեր կողքին են:

Սիրով ու ջերմությամբ վերստին շնորհավորում եմ Հայրենական պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսներին, հայ ազգին, մաղթում եմ խաղաղություն եւ նորանոր հաղթանակներ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ