18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բարևում եմ Լևոնին և նույնիսկ ԲՀԿ-ին. Րաֆֆին կլոր սեղանի է հրավիրում /վիդեո/

”Տարբեր մեկնաբանություններ ու քննադատություններ եղան մեկ ամիս առաջ, բայց ես կարող եմ ասել, որ մենք գնահատում ենք այս պահը իր ներուժով ու կարողականությամբ, հայ ժողովրդին, որ փետրվարի 18-ի ասեց, որ հաղթել է:

Հայ ժողովուրդը պատրաստ է իր ճանապահով գնալ առանց մարգարեների ու պայծառատեսների, առաջնորդներ պետք են, բայց ժամանակն է, որ մենք մտածենք սերնդափոխության մասին: Ես ասում եմ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրաստենք մեր հանրապետությունը նոր սերնդի համար”,- այսօր ”Ազատության” հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր պայքարի հաջորդ քայլը:

Հովհաննիսյանը նշեց, որ տասը օր անց կազմակերպում է կլոր սեղան, որին հրավիրում է մասնակցել բոլոր ուժերին:

”Հույս ունեմ բոլոր նրանք, ովքեր չեն առաջնորդվում արարողակարգով, կներկայանան ու իրենց տեսակետները կներկայացնեն”,-ասաց : Հարցին, թե ԲՀԿ-ին ևս, որին քարոզարշավի ընթացքում ”Բարև Երևանը” քննադատում էր, իսկ հիմա մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, հրավիրում է, պատասխանեց.

”Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս վիճակից դուրս գալ է պետք, անգամ ”Բարգավաճ Հայաստանին” ու գործող ապօրինի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին”: Արդյոք ”Բարև Երևանը” կվերցնի ավագանու մանդատները, Հովհաննիսյանն ասաց, որ ”Ժառանգության” նախկին պատգամավորների որակով քաղաքական գործիչներ պետք են, այդ որոշումն ինքը միայն չի կայացնելու, սակայն կողմնակից է մասնակցային գործընթացին:

Նա նաև նշեց, որ ազատ ու արդար ընտրությունների դեպքում ”Բարև Երևանն” առաջին, ծայրահեղ դեպքում` երկրորդ տեղում կլիներ մանդատների թվով: 

Henaran.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե ”Ժառանգությունը”, ի տարբերություն ՀԱԿԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի, լավ չէր պայքարում ձայների պահպանման համար, նույնիսկ երբեմն աշխատում էր հակառակ ճակատի համար, արձագանքեց. ”Բարևում եմ Լևոնին”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ