06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը շնորհավորում է իր քննադատներին /վիդեո/

Քիչ առաջ Հաղթանակի զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայրենական Մեծ պատերազմի մասին լսել է դեռեւս իր պապիկի պատմություններից: Նա շնորհավորեց վետերաններին տոնի կապակցությամբ` ցանկանալով քաջ առողջություն, հաջողություն:

Վարչապետը պատմեց, որ երբ գերագույն մարմնում քննարկումներ էին ընթանում մայիսի ինը չնշելու վերաբերյալ, սուր խոսակցություններ էին ընթանում նաև իրենց տանը:  ”Հայրս ասում էր, որ դա հայ ժողովրդի հաղթանակն է նաև եղել”,-ասաց վարչապետն ու հավելեց, որ ամեն անգամ մայիսի իննին հիշում է հոր խոսքերը, որ այդ տոնը հայ ժողովրդի հաղթանակներից մեկն է, և պետք է հպարտ լինենք, որ հայ զինվորն իր պարտքը կատարել է:

Հարցին, արդյոք պետական աջակցությունը, որ տրվում է վետերաններին, բավարար է նրանց նորմալ կյանք ապահովելու համար, Տիգրան Սարգսյանն ասաց.

”Փորձում ենք առավելագույնն անել, ինչ էլ որ անում ենք, մեր վետերաններն ավելիին են արժանի, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք զգան պետության ու հասարակության ջերմությունը”:

Ինչ վերաբերում է կառավարության նոր կաբինետին եւ այն քննադատական տարափին, որ հնչում է գործադիրի հասցեին, Տիգրան Սարգսյանը շնորհավորեց բոլոր քննադատներին, մայիսի 9-ի կապակցությամբ: 

‘Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել քննադատներին մայիսի իննի տոնի կապակցությամբ, ուզում եմ ցանկանալ, որ մեր այս տոնի առիթով բոլորս տոնականորեն տրամադրված լինենք և վստահ լինենք, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու: Ուրախ ենք, որ Հայաստանում կա այնպիսի ազատություն, որ մեր ընդդիմախոսները մատնացույց անեն մեր թերությունները”:

Զրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ