21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բոլոր կուսակցություններն էլ օգտվել են եթերային քարոզչությունից

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը դիտարկեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման հարցը: Չնայած իրենց հանձնաժողովը արդեն գնահատել է ապրիլի 7-23-ը ընկած ժամանակահատվածի համար: Երևան քաղաքի տարածքում վերգետնյա եթերային հեռարձակում են իրականացնում թվով 35 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 18-ը հեռուստաընկերություններ են,17-ը ռադիոընկերություններ: Քարոզարշավի լուսաբանմանը մասնակցել են թվով 12 […]

Ընդհարում դիտորդի եւ հանձնաժողովի նախագահի միջեւ /վիդեո/

Այս պահին 13/16 ընտրատեղամասում ընդհարում տեղի ունեցավ “Թրանսփերենսի Ինթերնեյշնլ կազմակերպության դիտորդ Մարիամ Չախոյանի եւ հանձնաժողովի նախագահ Նունե Մանուկյանի միջեւ: Դիտորդը նշում է, որ կուտակումներ կան տեղամասում: Հանձնաժողովի նախագահի պնդմամբ` դիտորդի բողոքն իրականությանը չի համապատասխանում: Հանձնաժողովի նախագահի եւ դիտորդի վիճաբանությանը վերջ տվեցին լրագրողները: Դիտորդ Չախոյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահն իր բոլոր քայլերի մասին պետք է զեկուցի, […]

Քաղաքացին ահազանգում է. Արսենյանի գրասենյակում փո՞ղ են բաժանում /վիդեո/

Henaran.am-ի ընթերցողներից մեկը ահազանգել է խմբագրություն` նշելով, որ  Կոմիտասի Գյուլբենկյան փողոցում գտնվող Գուրգեն Արսենյանի ՄԱԿ գրասենյակի դիմաց կուտակումներ են եւ փող է բաժանվում: Ըստ ընթերցողի, մարդիկ ցուցակներով մտնում են ներս եւ դուրս գալիս: Ահազանգողը ներկայացրել է նաեւ տեսանյութ:  Հիշեցնենք, Henaran.am-ը շուրջօրյա ռեժիմով հետեւելու է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին:

Դեռ բան չկա, դիտորդն անհամբեր սպասում է … մեքենաներով կբերեն, էլի

Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/13 ընտրատեղամասի նախագահ Ռուդիկ Վարդանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում: Ժամը 10-ի դրությամբ 1247 ընտրողից 70-ն էր մասնակցել ընտրության:   Նշենք, որ Henaran.am-ն այսօր փակ հաղորդագրություն էր ստացել, որ այս ընտրատեղամասի նկատմամբ պետք է ուշադիր լինել: Հարցին, թե ինչով է պայմանավորված անհանգստությունը, նա պատասխանեց. […]

“Մեռյալ հոգիների” ընտրությո՞ւն

ԿԸՀ հերթական նիստին ՀՀ ոստիկանության և անձնագրային վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը խոսեց  ընտրողների ցուցակների կազման առանձնահատկությունների մասին: Ոստիկանությունը արդեն մայիսի երեքին ներկայացրել է ընտրողների ցուցակը: Մինչև քվեարկության օրը առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող անձինք: 2013 թվականիի մարտի 27- ի ցուցակով 817 814 ընտրող է գրանցված,ապրիլի դրությամբ 817 835  ընտրող, մայիսի 2-ի վերջնական ցուցակում էլ […]

Ձենդ մի բարձրացրու, այ ընգեր… հանձնաժողովի նախագահը չէր արձանագրում խախտումը /վիդեո/

Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/12 ընտրատեղամասում ”Բարև Երևանի” վստահված անձ Սիլվա Մկրտչյանը արտառոց դեպքեր չի նկատել, միակ արտառոց բանը, որ նա նկատել է, այն է, որ Պարոնյան փողոցի հասցեներից մեկում 40 հոգի գրանցված մարդ կա: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Սարյանի անվան փողոցի բնակիչները խմբերով են գալիս ընտրության, և ըստ նրա, նրանց գումար է […]

Քվեաթերթիկները նետվել են քվեատուփ առանց կնքելու Քաղաքացի դիտորդ

Երևանի ավագանու ընտրություններում կատարվող խախտումների վերաբերյալ հաղորդում է “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնությունը. 13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու: 07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է: 07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել […]

“Կտորմը աթոռի համար, “Լրագրող Ջան, լավ ու ողջ լինես …” … “. “Ֆեյսբուքն” է քննարկում

Այսօր Երևանի ավագանու ընտրություններն են, ինչը առավոտվանից արդեն լայն արձագանք ունի Ֆեյսբուք սոցիալական կայքում: Օգտատերերն առայժմ տարաբնույթ ստատուսների տեսքով են մասնակից ընտրություններին` ոմանք անհանգիստ են, ոմանք հումորով են վերաբերում ընթացիկ գործընթացներին: “Բարի լույս բոլորին։ Այս գեղեցիկ առավոտյան իմ լուսավոր և պայծառ քաղաքացիական պարտքն եմ կատարել Դավթաշենի 5/17 ընտրատեղամասում։ Ամեն ինչ հանգիստ էր, բոլորը շատ բարձր […]

Դրոշմակնիքների անհետանալու մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ԿԸՀ նախագահ

Այսօր` մայիսի 5-ին, երևանցիները ընտրում են ավագանի, որը կորոշի թե ով է ղեկավարելու Երևանը առաջիկա 4 տարիներին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը րոպեներ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ գործում են 464 ընտրական տեղամասեր: Առավոտյան ժամը յոթին բոլոր տեղամասերում կայացել են առաջին նիստերը և ժամը ութից արդեն ընդունել են առաջին ընտրողներին: Հանձնաժողովներում աշխատելու համար ներկայացված […]

Զինծառայողները եւ կալանավորները չեն քվեարկի

Երեւանի ավագանու ընտրություններին ընտրություն չեն կատարի զինծառայողները, ստացիոնար բուժում ստացողները եւ կալանավորները: Ի տարբերություն համապետական ընտրությունների, համայնքային ընտրություններին շրջիկ քվեատուփերը չեն հասնի ՔԿՀ-ներ եւ բուժհաստատություններ: Սա օրենքի պահանջն է: Ընտրական օրենսգիրքը շրջիկ քվեատուփերի կիրառման հնարավորություն է տալիս միայն համապետական ընտրություններին: Երեւանի ավագանու ընտրություններին ըստ օրենքի` հաշվի է առնվում հաշվառումը ի տարբերություն համապետական ընտրությունների: Իսկ զինծառայողները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի