17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լսե՞լ եք իմ հարցերը վարչապետին

”Մենք ասել ենք, որ այլընտրանք ենք չէ՞, մենք լավին լավ ենք ասում, վատին վատ ենք ասում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ն այս քառօրյայում ակտիվ չէ կառավարության քննադատության հարցում: Պատգամավորը նշեց, որ երեկ ինքը մի շարք հարցեր է բարձրացրել վարչապետի առջև, որոնց հետ վերջինս համաձայնել է: […]

ՀԱԿ-ը հայտարարում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը հակաօրինական եւ անհիմն մերժեց Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությունը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։  “Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման խնդրով ընդդիմության հավաքած 48 ձայնը առավելագույնն է 1999 թվականից ի վեր խորհրդարանի պատմության մեջ։ Այս փաստը […]

Ազատամարտիկի ընտանիքում 12-րդ երեխան ծնվեց /վիդեո/

‘’ Արաբո” ջոկատի ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Մանուկյանը այսօր լույս աշխարհ է բերել իր 12-րդ երեխային: Henaran.am-ը այսօր Էրեբունու ծննդատանը շտապեց շնորհավորել բազմազավակ ընտանիքին: Հենց այստեղ էլ մենք հնարավորություն ունեցանք Հովհաննիսյանների հետ ապրել նրանց երջանկությունը: Չնայած Գագիկը միշտ երազել է 12 տղա ունենալու մասին, սակայն առայժմ ունի 7 տղա և 5 աղջիկ: Նրա տղաներից […]

Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան /լրացված/

Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը բախվել է “Ֆոլկսվագեն Պասադ”-ին: Բարեբախատաբար տուժածներ չկան: Մինչ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաները փորձում էին շրջանցել վթարի վայրը, վթարված ՛՛Ֆոլկսվագենի՛՛ վարորդը փակել է նրանց ճանապարհը՝ բղավել, թե ով պետք է փոխհատուցի իր վնասները: Ինչպես Henaran.am-ին […]

“YouTube”-ի նոր հիթը. վարտիքով սիրեկանը փախչում է լուսամուտից, մինչ ամուսինները վիճում են պատշգամբում /վիդեո/

“YouTube”-ի հերթական հիթը մի քանի օրում մեկ միլիոնից ավել դիտում է ունեցել: Շատերը համոզված են, որ տեսանյութում կատարվող միջադեպն իրականություն է, այլ ոչ թե շոու: Տեսանյութը նկարահանված է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում: Շենքի պատշգամբներից մեկում վիճում են, ամենայն հավանականությամբ, ամուսիններ, իսկ պատշգամբի հարեւանությամբ գտնվող լուսամուտին կանգնած է վարտիքով մի տղամարդ, որը հավանաբար կնոջ սիրեկանն է: Նա […]

Քեզ ա պետք աղոթել, աղջիկ ջան, որ մի քիչ դարձի գաս … գյուղնախարարը չի փոխվել /վիդեո/

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այն թվերը, ինչ ինքը ներկայացնում է, վիճծառայութան ներկայացրածն է: Վիճծառայությանն էլ ներկայացնում են գյուղապետերը: Այն հարցին, թե նախարարը կասկածի տակ է դնում  այդ թվերը, օրինակ, որ խաղողի այդքան բերք չունենք՝ նախարարը պատասխանեց. “Ոչ, բոլորովին: Ընդհակառակը, բերքատվությունն ավելի բարձր է, քան երեւում է վիճակագրական տվյալներով”: Գյուղնախարարի […]

“Նստեցի վրան, փակեցի աչքերն ու…”. երիտասարդը պատմում է՝ ինչպես սպանեց 23-ամյա աղջկան /վիդեո/

Մայիսի 8-ին սպանվել էր  23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել էր մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի եւ վարձով  բնակվում էր Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքում: Սպանողը` Դավիթ Թամրաազյանը պատմել է, թե ինչպես է սպանել աղջկան: “Նստեցի վրան, փակեցի աչքերը եւ ասացի անակնկալ ունեմ”,-պատմության շարունակությունը` տեսանյութում: 

Ուր գնաց ՛՛Տաշիրի՛՛ 5 հազար հոգու քվեարկությունը. Հրանուշ Հակոբյանին տարօրինակ բաներ են պատմել /վիդեո/

”Մեր տղան շատ փայլուն խոսեց, ”Եվրատեսիլում” մեկն է հաղթում, մեկն էլ հաղթեց, հնարավոր չէ, որ բոլորն 24-ն էլ հաղթեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով ”Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացնող ”Դորիանս” ելույթին ու զբաղեցրած 18-րդ տեղին: Նշենք, որ նախքան մրցույթը նախարարը դիմել էր սփյուռքին` կոչ անելով քվեարկել ”Դորիանսի” օգտին: Այս կոչը քննադատությունների արժանացավ, երբ […]

Վարչական դատարանի ֆորմալիստական եւ բովանդակազուրկ որոշումը. ”Բարև Երևան”

2013թ. մայիսի 15-ին ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքը ՀՀ Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:   Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը՝ քաղված բացառապես […]

Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի մայիսի 21-ի նիստում Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանի ”Վարդապետարան Հայաստանի Ազատության” աշխատությունը, որը  լույս է տեսել 1889 թվականին, պատասխանում է այսօր մեզ հուզող մի շարք հարցերի: Մեջբերում եմ`   ”Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին: Կիսագազան սեւամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի