Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտա արմավիրցիներին
Այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար հարկ է հիմնադրամ ստեղծել: Պատգամավորը նշեց, որ խորհուրդ կտա բոլոր ֆինանսական կազմակերպություններին գումար փոխանցել այդ հիմնադրամ: Երբ Պետրոսյանը եզրափակեց ելույթը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ համաձայն է նրա հետ: ”Ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ արմավիրցիներին”,-ասաց ԱԺ […]





































