21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաջին նախագահը ժողովրդին կոչ-մաղթանք ունի /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ 9/11 տեղամասում քվեարկեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա եկել էր կնոջ եւ 2 թոռնիկների հետ: Քվեաևկությունից հետո ասաց , որ մաղթանք ու կոչ ունի ժողովրդին, որ գան ու քվեարկեն: Տանը նստելով` գործ չեն անի, պիտի գան քվեարկության”,-ասաց նա: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը քվեարկել է համեստ Երեւանի օգտին, ՀԱԿ աաջորդն ասաց, […]

Քաղաքացու մոտ հայտնաբերվել է հօգուտ ՀԱԿԿ-ի քվեարկված 3 քվեաթերթիկ

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հոգուտ ՀԱԿԿ-ի: Դեպքը արձանագրվել է: Տեղեկացվել է նաև Ոստիկանությունը:

Ռուստամյանը կապի մեջ է բոլոր ընդդիմադիրների հետ

”Ես քվեարկել եմ հանուն իշխանափոխության, որը պետք է սկսվի Երևանից և ավարտվի Հայաստանով: Պետք է փոխենք Երևանը, Երևանն էլ փոխի Հայաստանը”,-այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ բոլոր ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ այսօր կապ են պահում և միմյանց տեղեկացնում ընտրախախտումների մասին: ”Ստացված […]

Ընտրողներին ավտոմեքենաներով տեղամաս են տեղափոխում

Երեւանի ընտրությունների ընթացքին հետեւող Henaran.am-ի թղթակիցը Քանաքեռում ֆիքսել է հետեւյալ պետ. համարանիշներով ավտոմեքենաները, որոնք մարդկանց տեղափոխում են ընտրատեղամասեր: Բնակիչներից մեր թղթակցին ասել են, որ գնում են “Բարգավաճ Հայաստանին” ձայն տան: 18 008 կապույտ գույնի “Մերսեդես” 71 007 արծաթագույն “Մերսեդես” 20 Su 599 արծաթագույն “Միցուբիշի” 13 942  “Վազ” 21.07 09 us 512 “Պեժո” 30us977 “Վազ” 21 06 10su 261 […]

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ապատեղեկատվությունը

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության հայտարարությունը` արձանագրված խախտումների վերաբերյալ, համաձայն որի` 3/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի […]

Աշոտյանը հսկողության տակ է եղել

ԿԳ նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: ”Մասնակցեցի ընտրություններին:  Ընտրատեղեմասում արձանագրեցի բարձր ակտիվություն: Ընտրատեղամաս մտնելուն պես հայտնվեցի դիտորդների և վստահված անձանց տեսախցիկների և հեռախոսների ներքո, որոնք նկարահանում էին քվեարկությանս գրեթե ողջ գործընթացը:  Անգամ բարևելս և հարևաններիս հետ զրուցելը աչալուրջ հսկողության ներքո էր:  Երևի մտածում էին, որ հանրապետական ֆլուիդներս […]

Քրեական հեղինակություն “եզդի Արթուրիկը”` սպորտսմեններով

Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ 2/35  ընտրատեղամասում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համար աշխատող”ակտիվը” կուտակումներ է ստեղծել: “Մեծ թվով սպորտսմեններ են լցվել տեղամաս և այս ամենը համակարգում է մասիվներում հայտնի քրեական հեղինակություն եզդի Արթուրիկը”,-մեր թղթակցին պատմել են բնակիչները:

Ժամը 11-ի դրությամբ ընտրություն է կատարել 123.121 ընտրող

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 123.121 ընտրող կամ ընտրողների 15.08%-ը: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ը: Ներկայացնում ենք մասնակցությունն` ըստ վարչական շրջանների` Նոր Նորք -15.437 15.74% Աջափնյակ- 16.240 19.90% Էրեբունի -13.272 14.60% Ավան- 7.379 19.49 % Մալաթիա-Սեբաստիա- 11. 818 11.47% Արաբկիր -11. 480 12.25% Դավթաշեն- 4.805 15.42% Կենտրոն -10.727 11.53% Նորք-Մարաշ 1.797 17.76% Նուբարաշեն […]

Առավոտ 7.30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում … չգիտեմ, արդեն այս ամենը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը թիվ 9/24 ընտրատեղամաս  քվարկության եկել էր մենակ, քանի որ ընտանիքը Հայաստանում չէ: Վարդան Օսկանյանին ուղեկցում էր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Արդեն քվարկությունից հետո  Վարդան Օսկանյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել  է հանուն երկրի ապագայի: Վերջինիս խոսքով, վերջին մեկ ամսում պարզ երևաց, որ սա երկրի […]

Փող բաժանողը փողոցում չի կանգնում. Գուրգեն Արսենյանը հերքում է

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը: Ըստ Արսենյանի, նշված հասցեում մարդիկ ընտրության վերահսկողության գործընթաց են իրականացնում և ամբողջ օրվա ընթացքում լինելու են գրասենյակում ու դրա հարակից տարածքում: “ Եվ մի բան էլ, փող բաժանողը  փողոցում չի կանգնում”,-ասաց նա: Henaran.am-ը գրել էր, որ ընթերցողը ահազանգել է խմբագրություն եւ նշել, որ “Արսենյանի գրասենյակի մոտ կուտակումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի