17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ-ի լռությունը .Իրատես de facto

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպը ցնցել է մեր հասարակության ակտիվ հատվածին: Արդեն կան նաև ձերբակալվածներ, որոնցից մեկն էլ մարզպետի որդին է: Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն:

Եվ մինչ Ֆեյսբուքյան տարբեր խմբեր հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով՝ պահանջելով Լիցկային ազատել մարզպետի պաշտոնից և ենթարկել պատասխանատվության, առանձին քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ հնչեցնում են գնահատականներ կատարվածի վերաբերյալ, Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է լռություն պահպանել:

Թերթը հիշեցնում է, որ  ՄԻՊ-ը գրասենյակներ ունի մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզում:

“Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջը լռում է, չկա ոչ մի տեղեկություն կատարվածի մասին: Երկու օր շարունակ հետևելով լրահոսին՝ չհանդիպեցինք ոչ մի տեղեկատվության, որտեղ արձագանք լիներ ՄԻՊ-ի մարզային աշխատակիցների գործունեության մասին: Հավանաբար սպանությունն այն դեպքը չէ, որ արժանանա հարգարժան Պաշտպանի ուշադրությանը: 

Նման դեպքերում օմբուդսմենն ունի մեկ “զորեղ” փաստարկ՝ զբաղվում են նրանց խնդիրներով, ովքեր իրենց դիմում են: Եվ քանի որ մեր հասարակությունը Կարեն Անդրեասյանի գործուն ջանքերի շնորհիվ կա՛մ չգիտի, կա՛մ էլ մոռացել է ՄԻՊ-ի մասին, բնականաբար, հազվադեպ է պատահում, որ նա և իր աշխատակիցներն իրենց անցավ գլուխը ցավի տակ դնեն:

Իսկ իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԶԼՄ-ներից մեկում ներկայացրել է իր դիտարկումը. “Սյունիքի մարզպետը անպատիժ է մնացել այն իմաստով, որ մինչև հիմա պաշտոնավարում է””,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ